Ուսումնական ժամերգություն. Ավագ դպրոց

Անցկացման օր` Մայիսի 20

Անցկացման ժամը` 09:00 – 09:15

Անցկացման վայրը` Սուրբ Երրորդություն եկեղեցի

Համակարգումը` Կրթահամալիրի Ավագ դպրոց (Ծրագրի ղեկավար`Մարթա Ասատրյան)

Խմբավարներ` Աննա Երիցյան, Մարինե Մկրտչյան, Լուիզա Քեշիշյան, Մարինե Ոսկանյան, Սեդա Թևանյան

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր, Միջին, Ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներ, դասավանդողներ

Ծրագրում՝

«Ակներ» ազգային երգ ու պարի հանույթ- Մ. Եկմալյան- «Հայր մեր»

Նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

«Առաւօտ լուսոյ» ՝ Ն. Շնորհալի- Մարինե Մկրտչյան

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմության,

Դավանողիս բաց,

Դասեցոյ վերնոցն:

«Սուրբ Աստուած »- Խմբավար՝ Աննա Երիցյան

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

«Յորժամ» – շարականԴպրաց դաս

Մենակատարումը՝ Սյուզի Մարգարյան

Նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյան

«Քրիստոս ի մէջ»- Խմբավար՝ Լուիզա Քեշիշյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

«Տէր ողորմեա»- Խմբավար՝ Լուիզա Քեշիշյան

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ուր ես Մայր իմ- Միջնադարյան տաղ

Մենակատար՝ Հովհաննես Սարգսյան-12-րդ դաս. սովորող

«Հայրապետական Մաղթերգ»- Խմբվար Մարինե Ոսկանյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a comment