«Մեր երգերը և մենք» նախագիծն «Ակների» հետ

Նախագիծ՝ «Մեր երգերը և մենք»

Անցկացման օրը՝ Ապրիլի 1

Անցկացման վայրը՝ «Բարձունք» մշակութային կենտրոն (Հ. Քոչար 6/58)

Ֆեյսբուքյան իվենթի հղումն՝ այստեղ

Մասնակիցներ՝ Ազգային երգ ու պարի սիրահարներ, ազգային երգ ու պարի խմբերի անդամներ, հյուրեր

Համակարգումը՝ «Ակներ» ազգային երգ ու պարի համույթ

Նպատակը՝ Ազգային երգ ու պարի ուսուցանում, տարածում

«Ակներ» համույթի մասնակիցների ցանկ՝

  1. Աննա Երիցյան-Ղեկավար
  2. Գևորգ Թևոսյան- Դուդուկ, զուռնա
  3. Արեգ Մնացականյան- Շվի, սրինգ
  4. Հրանտ Հակոբյան- Կոպալի դհոլահար
  5. Գոհար Ալավերդյան- 12-րդ դաս. սովորող
  6. Հարություն Հաջի Մարտիրոսյան- 11-րդ դասարան
  7. Մերի Խաչիկյան- 11-րդ դասարան
  8. Սոնա Փափազյան- Շրջանավարտ
  9. Արեն Պողոսյան- Շրջանավարտ
  10. Լուսինե Խաչատրյան- 9-րդ դասարան
  11. Հրաչյա Հակոբյան- 9-րդ դասարան
  12. Լիլիթ Աբրահամյան- 12-րդ դասարան
  13. Մարգար Ներսեսյան – 10-րդ դասարան
  14. Նարեկ Հովսեփյան – 11-րդ դասարան

Ծրագրում ուսուցանվող

Պարերգեր՝

Սեւ գյուլի

Սեւ գյուլի, սեւ գյուլի,

Ծիծեռնակի բունը, ծիծեռնակի բունը, 

Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը, 

Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը:

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:

Սեւ գյուլի, սեւ գյուլի,

Ամպել է, թոն չի գա, ամպել է, թոն չի գա, 

Յարըս ընչի սարերեն տուն չի գա, 

Յարըս ընչի սարերեն տուն չի գա:

Սեւ գյուլի, սեւ գյուլի,

Կաքավ կայնե քարին, կաքավ կայնե քարին, Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ, 

Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ:

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:

Սեւ գյուլի, սեւ գյուլի,

Հանդի զով շաղերը, հանդի զով շաղերը, 

Յարիս տարեք իմ սրտի բարեւը,

Յարիս տարեք իմ սրտի բարեւը:

Սեւ գյուլի, սեւ գյուլի,

Յարըս ալ ծաղիկ է, յարըս ալ ծաղիկ է, 

Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է, 

Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է:

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:

Հո՜պ, թռի

Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի,

Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի,

Վարսո ջան:

Խնձոր ես ծառի վրա,

Հայկո ջան,

Ծաղիկ ես սարի վրա,

Վարսո ջան.

Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Անուշ տաղ ասող կաքավ,

Հայկո ջան,

Կանգնել ես քարի վրա,

Վարսո ջան.

Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Ախպեր ունեմ՝ գառնարած,

Հայկո ջան,

Պարի միջին շվարած,

Վարսո ջան,

Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Խորոտ էր, կոլոտ էր

Խորոտ էր, կոլոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Խորոտ էր, կոլոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր:

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր:

Իմ խորոտ, իմ սիրուն,

Հազար էրնեկ քո տիրուն,

Իմ խորոտ, իմ սիրուն,

Հազար էրնեկ քո տիրուն:

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր:

Ալամ աշխարհ վկա,

Քեզեն լավը չի ճարվի:

Ալամ աշխարհ վկա,

Քեզեն լավը չի ճարվի:

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր:

Յարիս դրի ճամփան,

Ափսո՜ս, չասի իրան բան:

Յարիս դրի ճամփան,

Ափսո՜ս, չասի իրան բան:

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր:

Հենց ծագի արեւը,

Քեզի ղրկեմ բարեւը,

Հենց ծագի արեւը,

Քեզի ղրկեմ բարեւը:

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր:

Իմանամ՝ իմ յարն ես,

Առնեմ, ելնեմ վերեւը:

Իմանամ՝ իմ յարն ես,

Առնեմ, ելնեմ վերեւը:

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր:

Ախչի, անունդ Արմիկ,

Խալըդ՝ սեւ, թուշըդ՝ կարմիր:

Ախչի, անունդ Արմիկ,

Խալըդ՝ սեւ, թուշըդ՝ կարմիր:

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր:

Կռունկ հոպ տուր ու թռի

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկն ընկավ կալերը, 

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Կտրավ սազիս թելերը, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կամաց քշեք սելերը, 

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Կապեմ չուխուս թելերը, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ա՜յ տղա, պարի մեջը, 

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Ես եմ քո խաղի մեջը, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Սարեն ես գամ, ձորեն՝ դու, 

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Զատիկ, զատիկ

Զատիկ, զատիկ,

Տերն հարություն է առել,

Զատիկ, զատիկ,

Հավը կարմիր է ածել,

Զատիկ, զատիկ,

Պողոսն երազ է տեսել,

Զատիկ, զատիկ,

Պողոս երազդ ի բարի,

Զատիկ, զատիկ,

Շընորհավոր ձեր զատիկ,

Զատիկ, զատիկ,

Ձեր զատիկ ու մեր զատիկ:

Զատիկ, զատիկ,

Ախպերս ուր է ուր է,

Զատիկ, զատիկ,

Պառկել բախչան ի քուն է,

Զատիկ, զատիկ,

Նխշուն բարձը գլխուն է,

Զատիկ, զատիկ,

Ջուր վերևոք անցել է,

Զատիկ, զատիկ,

Նխշուն բարձը թրջել է,

Զատիկ, զատիկ,

Ախպորս քնից հանել է,

Զատիկ, զատիկ,

Ախպեր հելի էդ քնից,

Զատիկ, զատիկ,

Գինի խմի էդ գավից,

Զատիկ, զատիկ,

Գինին թող անուշ լինի,

Զատիկ, զատիկ,

Գինին անապակ լինի:

Ծառ ծաղկեցավ


Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:


Սուրբ Գեւորգի օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ, Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:


Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ, Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:


Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:


Սուրբ Թադեւոսի օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:


Սուրբ Հովհաննեսի օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Հակոբի օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ, Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Հանիկ նար

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Մեր գեղը ձորի պռնկին,

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Իմ յարն էլ քարփի գլխին,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Հովեր իջել սարերին,

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Նստենք դուրսը զովանանք,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Ձեն կուտամ՝ ձեն չի առնի,

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Էս ինչ անսիրտ յար ճարի,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Սիրտս ու հոգիս կդողա,

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Երգով արի թուխ տղա,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Պաղ աղպուր

Պաղ աղպուր, զուլալ ջուր,

Ձեռիդ կժով ջուրըմ տուր,

Խմեմ ես հովանամ,

Թե մոռանամ՝ քոռանամ:

Ա՜յ, տղա, ջան տղա,

Ձեռիս կուժը քեզ ընծա,

Սերս առ՝ սերդ տուր,

Երազիս եկած տղա:

Կարմիր վարդ, կանաչ թուփ,

Այ՜յ, համով-նազով աղջիկ,

Գիշերը դուրս արի,

Իջնենք ձորը վարդերի:

Բեղավոր թուխ տղա,

Իմ սրտի հետ մի խաղա,

Երկնքին չես նայել,

Սիրուն լուսնակ չես տեսել:

Ա՜յ, աղջիկ, ջան աղջիկ,

Երկար ծամերով աղջիկ,

Հեյրան եմ, շիվար եմ,

Դուրս արի բոյդ տեսնեմ:

Ա՜յ, տղա, ջան տղա,

Ա՜յ, զոռով ճարած տղա,

Սար տանեմ, քեզ խաբեմ,

Սերս սրտիդ մեջ ցանեմ:

Պաղ աղպուր, զուլալ ջուր,

Ձեռիդ կժով ջուրըմ տուր,

Խմեմ ես, հովանամ,

Թե մոռանամ՝ քոռանամ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s