Ուսումնական ժամերգություն. Ավագ դպրոց

Անցկացման օր` Փետրվարի 11

Անցկացման ժամը` 09:00 – 09:15

Անցկացման վայրը` Սուրբ Երրորդություն եկեղեցի

Համակարգումը` Կրթահամալիրի Ավագ դպրոց (Ծրագրի ղեկավար`Մարթա Ասատրյան)

Խմբավարներ` Աննա Երիցյան, Մարինե Մկրտչյան, Լուիզա Քեշիշյան, Մարինե Ոսկանյան, Սեդա Թևանյան

Լուսաբանման պատասխանատու՝ Լիլիթ Յախինյան

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր, Միջին, Ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներ, դասավանդողներ

Ծրագրում՝

«Ակներ» ազգային երգ ու պարի հանույթ- Մ. Եկմալյան- «Հայր մեր»

Նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

«Առաւօտ լուսոյ» ՝ Ն. Շնորհալի- Մարինե Մկրտչյան

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմության,

Դավանողիս բաց,

Դասեցոյ վերնոցն:

«Սուրբ Աստուած »- Խմբավար՝ Աննա Երիցյան

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

«Ուր ես մայր իմ» – Մենակատար՝ 12-րդ դաս. սովորող՝ Հովհաննես Սարգսյանի

«Քրիստոս ի մէջ»- Խմբավար՝ Լուիզա Քեշիշյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

«Տէր ողորմեա»- Խմբավար՝ Սեդա Թևանյան

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ներսես Շնորհալի֊ Քեզ ,Քրիստոսի կաթուղիկէ(Վարագայ Ս.Խաչի շարական )- Ավագ դպրոցի երգեցիկ խումբ

Վոկալիստներ՝ Գոռ Մկրտչյան , Կարինե Միքայելյան, Սամվել Դոխոյան, Հանիա Ստեփանյան

Նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյան

«Հայրապետական Մաղթերգ»- Խմբվար Մարինե Ոսկանյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Լուսանկարում՝ Արատեսի վանքը

One comment

Leave a comment