«Ձմեռային ազգագրական փառատոնի» դասավանդողների սեմինր. Պարերգերի ուսուցում

Նախագիծ՝ «Ձմեռային ազգագրական փառատոն 2022թ.»

Անցկցման օրը՝ Հունվարի 4, 5

Անցկացման վայրը, ժամը՝ 12:30-13:15 «Սեբաստիա» համերգասրահ

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի դասավանդողներ

Ծրագրում՝

  • Պաղ աղբյուր

Պաղ աղպուր զուլալ ջուր
Ձեռիդ կժով ջուրըմ տուր
Խմեմ ես հովանամ
Թե մոռանամ քոռանամ

Այ տղա ջան տղա
Ձեռիս կուժը քեզ ընծա
Սերս առ սերդ տուր
Երազիս եկած տղա

Կարմիր վարդ կանաչ թուփ
Այ համով նազով աղջիկ
Գիշերը դուրս արի
Իջնենք ձորը վարդերի

Բեղավոր թուխ տղա
Իմ սրտի հետ մի խաղա
Երկնքին չես նայել
Սիրուն լուսնակ չես տեսել

Այ աղջիկ ջան աղջիկ
Երկար ծամերով աղջիկ
Հեյրան եմ շիվար եմ
Դուրս արի բոյդ տեսնեմ

Այ տղա ջան տղա
Այ զոռով ճարած տղա
Սար տանեմ քեզ խաբեմ
Սերս սրտիդ մեջ ցանեմ

Պաղ աղպուր զուլալ ջուր
Ձեռիդ կժով ջուրըմ տուր
Խմեմ ես հովանամ
Թե մոռանամ քոռանամ

  • Սև Գյուլի

Սեւ գյուլի
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Ծիծեռնակի բունը, ծիծեռնակի բունը, 

Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը, 

Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Ամպել է, թոն չի գա, ամպել է, թոն չի գա, 

Յարըս ընչի սարերեն տուն չի գա, 

Յարըս ընչի սարերեն տուն չի գա:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Կաքավ կայնե քարին, կաքավ կայնե քարին, Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ, 

Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ:
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Հանդի զով շաղերը, հանդի զով շաղերը, 

Յարիս տարեք իմ սրտի բարեւը,
Յարիս տարեք իմ սրտի բարեւը:

Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Յարըս ալ ծաղիկ է, յարըս ալ ծաղիկ է, 

Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է, 

Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է:
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:

  • Կռունկ, հոպ տուր ու թռի

Կռունկ, հոպ տուր ու թռի
Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկն ընկավ կալերը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կտրավ սազիս թելերը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կամաց քշեք սելերը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կապեմ չուխուս թելերը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Ա՜յ տղա, պարի մեջը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Ես եմ քո խաղի մեջը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Սարեն ես գամ, ձորեն՝ դու,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

  • Հաց կթխեմ գարի ա
  1. Հաց կթխեմ, գարի ա,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Էս ինչ դժար տարի ա,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  2. Կրակը թռավ քարից,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ես կմեռնեմ քո դարդից, Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  3. Ծով ա դառե մեր դաշտը, Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Լիքը հաց ա մեր տաշտը, Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  4. Հաց եմ թխել մշակին,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Հոտ քաշել մանիշակին, Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  5. Հաց եմ թխել մշակին,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ետ եմ նստել դոշակին,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  6. Երեսիդ կարոտել եմ,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ոնց որ վարդ մանիշակին, Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  7. Հաց կթխեմ, գարի ա,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Կաքավները մավի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

  • Բասեն բարի

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:


Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:


Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:


Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Պարապմունքի անցկացման պատասպանատուներ՝

Աննա Երիցյան, Մարիամ Մնացականյան

Leave a comment