Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Տեսական մաս
Ընդհանուր ծանոթություն ՀՀ Սահմանադրությանը։
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, ՀՀ Սահմանադրություն, գլուխ 2։

Գործնական մաս
ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60   հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից ընդհանուր ծանոթացումից հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր ներկայացնում է դրա իրականացումը օրենքում։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Պարապմունք 1

ա/ ՀՀ Սահմանդրություն, Գլուխ 2. Մտքի, խղճի եւ կրոնի ազատությունը

բ/ Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենք

Գրավոր/բլոգային/առաջադրանք

Ծանոթացա ՀՀ Սահմանդրության նշված հոդվածներին ինչպես նաև ՀՀ օրենքում 2-րդ գլխի հոդվածներին: ՀՀ Սահմանադրության Հոդված 41. Մտքի, խղճի և կրոնի ազատություն և ՀՀ օրենքի 2-րդ գլխի Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքների միջև կա տարբերություն։ ՀՀ օրենքի 2-րդ գլխի 10-րդ հոդվածում, նշված է, որ արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին: Այս կետը բացակայում է ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածում, քանի որ նշված հոդվածը ընդհանրացված է:

Պարապմունք 2․ Ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին ՀՀ օրենքին։

Տեսական մաս․ ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին օրենքին։ Օրենքի հոդված 3-ում սահմանված տերմինները։ Օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները։ Հանրակրթական ծրագրերը, հոդված 7։

Գործնական մաս․ Մասնակիցը ընտրում է հետևյալ թեմաներից մեկը․

  • Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
  • Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
  • Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները։

Գրավոր/բլոգային/առաջադրանք

Հոդված 20. Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

  • Պաշտպանված լինելու անձնական տվյալների գաղտնազերծումից (այս կետը օրենքում չկա)
  • ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
  • ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
  • անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
  • ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
  • մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
  • պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
  • ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
  • Սովորողին ինչպես նաև ծնողին  մանրակրկիտ ծանոթացնել ուսումնական հաստատության կանոնադրությանը (այս կետը օրենքում չկա)
  • ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
  • Սովորողինինչպես նաև ծնողին ծանթացնել այն տեղեկատվությանըորոնք բացառում են օրենքով սահմանված կարգով  ազատորեն փնտրել և մատչելիորեն ստանալ տեղեկատվություն (այս կետը օրենքում չկա)
  • ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
  • օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

  • կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
  • Չկիրառել ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ մեկ այլ սովորողի նկատմամբ, խախտել մեկ այլ սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն կատարել  նրա պատվին ու արժանապատվությանը. (այս կետը օրենքում չկա)
  • ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
  • հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
  • կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Պարապմունք 3․ Հանրակրթության պետական չափորոշիչ․ 3

Տեսական մաս․ հանրակրթության պետական չափորոշիչը հանրակրթության մասին ՀՀ օրենքում, հոդված 6։

Հանրակրթության պետական չափորոշիչի պատմություն։ ՀՀ կառավարության 2021թ․ փետրվարի 4-ի 136-Ն որոշումը։ Հանրակրթության պետական չափորոշիչի կառուցվածքը։

Գործնական մաս

Մասնակիցը համեմատում է կառավարության 2021թ․ 136-Ն որոծմամաբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածին, գտնում, իր կարծիքով, տարբերություններ և փորձում հիւմնավորել։ Աշխատանքը տեղադրվում է բլոգում։

Գրավոր/բլոգային/առաջադրանք

Ծանոթանալով հանրակրթության մասին ՀՀ օրենքի հոդված 6-ը՝ հանրակրթության պետական չափորոշիչը և ՀՀ Կառավարության 2021թ-ի փետրվարի 4-ի 136-Ն որոշումը առանձնացրեցի հետևյալը: ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում գրված է ‹‹Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է ՀՀ Կառավարությունը›› մինչ դեռ ՀՀ կառավարության 2021 թ-ի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ առանձնանում են հետևյալ կետերը՝

  • Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է ՀՀ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմի / ՀՀԿԳՄՍՆ/
  • ‹‹Հանրակրթության չափորոշիչի  նախագիծը մշակելու նպատակով՝ ՀՀ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով››

ՀՀ օրենքի 6-րդ կետում չենք հանդիպում նաև նախագիծ բառին, իսկ ՀՀ կառավարության 2021 թվական փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ ասվում է՝

  • ‹‹Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների, նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովը ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր››:
  • Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում ե Հայաստանի Հանրապետության կառավվարության հաստատմանը››

2021թ-ի 136-Ն որոշմամբ հաստատվծ հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, հանձնաժողովն ստեղծում է մանագիտական աշխատանքային խմբեր, իսկ հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում,  որևէ խոսք չկա հանձնաժողովի խմբերի մասին:

Ըստ իս ճիշտ է տարբեր աշխատանքային, մասնագիտական խմբերի ստեղծումը չափորոշիչների ձևավորման գործընթացում, որովհետև խմբերը կազմված են տարբեր առարկաների գործող մանկավարժներից, որոնք մոտ են կանգնած ուսումնական գործընթացին և գիտեն թե, որոնք են իրագործելի չափորոշիչները մեր կրթական համակարգում և սովորողները բարդություններ չեն ունենա հավելյան բարդությունների ավարտական և ընդունելության քննություններ հանձնելու ժամանակ:

Պարապմունք 4, հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը

Գործնական մաս․ ընթերցում է իր ուսումնական հաստատության կանոնադրությունը, օրենքին, չափորոշիչին համապատասխան փոփոխությունների առաջարկություններ ներկայացնում՝ նկատի ունենալով հաստատության զարգացումը։

Գրավոր/բլոգային/առաջադրանք

Ծանոթացա ուսումնական հաստատության կանոնադրությանը : Հաշվի առնելով իմ մասնագիտական առանձնահատկությունը և այն դերը, որ տրվում է երաժշտությանը դպրոցում ուշադրություն դարձրեցի դպրոցի կանոնադրության 3-րդ գլխի գ) կետին ՝գեղարվեստի դպրոց, երաժշտության դպրոց, պարի ու թատրոնի դպրոց, մարզադպրոց, շախմատի դպրոց, բնագետի դպրոց, բնասեր-բնապահպանի դպրոց, բնության գրկում դպրոց լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ՝ ուսումնական կենտրոնները:

Կարծում եմ դպրոցում պետք է ստեղծել նոր բաժիններ, որոնց պահանջարկը աշխատաշուկայում մեծ է, ինչպես դասական երաժշտական գործիքների /թավջութակ, կոնտրաբաս, պղնձյա և փայտյա փողային գործիքներ և այլն/, այնպես էլ ազգային նվագարանների /սանթուր, ուդ, քամանչա և այլն/:

Երաժշտական դպրոցի դերը բարձրացնելու համար առաջնային անելիքներից է նաև վերազինել նյութատեխնիկական բազան /երաժշտական նոր գործիքներ, ձայնային համակարգեր և այլն/ ինչպես նաև դասասենյակների քանակը և այդ դասասենյակների առանձնահատկությունները /հաշվի առնել դասարանի ակուստիկ  խնդիրները/:

Պետք է հաշվի առնել, որ այսօրվա պայմաններում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտական կենտրոնը հանդես է գալիս բավականին բարձր մասնագիտական կողմնորոշումներով և ծրագրային ակադեմիական սկզբունքներով: Դպրոցն ունի երաժշտարվեստում բարձր առաջադիմություն և ճանաչում ունեցող շրջանավարտներ, որոնց առաջին քայլերը երաժշտական բնագավառում հենց սկիզբ են առել «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի երաժշտական դպրոցից:

Պարապմունք 5․ ԿԳՄՍ նախարարության կայքը` escs.am, նորմատիվ փաստաթղթերի որոնումը կայքում։ Իրավական փաստաթղթերի որոնման համակարգեր irtek.am, arlis.am։ Մասնակիցը նախարարության կայքից գտնում է մի փատաթուղթ՝ իրեն հետաքրքող, գրում է փաստաթղթի անունը և կցում հղումը։ Նույնանման աշխատանք որոնողական համակարգերի հետ։

escs.am – Հանրակրթության վարչություն նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք

irtek.am – ՀՀ օրենքը Աշխարհագրական անվանումների մասին

arlis.am Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգիրք

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s