Տեարն ընդ առաջն Արատեսում

Նախագիծ՝ «Տեարնընդառաջի ծեսը Արատեսում»

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի դասավանդողների և վեցերորդ դասարանցիների նախագծային խումբ

Ճամփորդության օրերը՝

Փետրվարի 12,13,14

Ճամփորդության երթուղին՝

Մեկնումը՝ Երևան – Արտաշատ – Արարատ – Երասխ – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս – Հերմոն – Արատես երթուղով, վերադարձը

Վերադարձը՝ փետրվարի 4-ին, մինչև ժամը 20.00, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Երասխ – Արարատ – Արտաշատ – Երևան

Երաժշտական աշխատակարգ՝

Փետրվարի 12-ի երաժշտական ծրագիր՝

Պարերգերի ուսուցում

  • Տերընդեզ պարերգի ուսուցում
  • Հայ Նուբար
  • Հա նինա

Փետրվարի 13-ի երաժշտական ծրագիր՝

  • Հոգևոր երգեր.Ժամերգություն Արատեսի վանքում
  • Տոնկան խարույկի շուջ պարերգերի կատարում

Փետրվարի 14-ի երաժշտական ծրագիր՝

Բարեկենդանի երգերի ուսուցում

  • Աս տարի
  • Գացեք տեսեք
  • Գնացեք տեսեք

Երգերի բառեր՝

  1. ԱՍ ՏԱՐԻ

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Էրթանք նեյինք` էշը ինչը կերեր է,

Էշը խոտը կերեր է,

Էրթանք նեյինք` գալը ինչը կերեր է,

Գալը էշը կերեր է:

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Էրթանք նեյինք` արջը ինչը կերեր է,

Արջը գալը կերեր է,

Էրթանք նեյինք` գալը ինչը կերեր է,

Գալը գառը կերեր է:

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Էրթանք նեյինք` կատուն ինչը կերեր է,

Կատուն մուկը կերեր է,

Էրթանք նեյինք` մուկը ինչը կերեր է,

Մուկը ցորենը կերեր է:

Կատուն մուկը, Մուկը, ղուշը,

Ղուշը ցորենը կերեր է,

Ղուշը ցորենը կերեր է:

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Աս տարի-տարի, գալ տարի-բարի:

2. ԳԱՑԵՔ ՏԵՍԵՔ

Գացեք տեսեք՝ ի՞նչն ա կերել թուփը,

Գացին տեսան՝ էծն ա կերել թուփը:

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա, Տակն ա կուգա,

Վըրես կուգա, Հալալ է, ջալալ է:

Էս ի՜նչ բարի տարի էր էկավ,

Գո՛ վեր մե, հա՜յ, գո՛ վեր մե։

Գացեք տեսեք՝ ի՞նչն ա կերել էծը,

Գացին տեսան՝ գելն ա կերել էծը:

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա, Հալալ է, ջալալ է:

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո՛ վեր մե, հա՜յ, գո՛ վեր մե։

Գացեք տեսեք՝ ի՞նչն ա կերել գելը,

Գացին տեսան՝ արջն ա կերել գելը:

Արջ վըր գելուն,

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա, Հալալ է, ջալալ է:

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո վեր մե, հա՜յ գո վեր մե:

Ու-ու-ու՜…

Ու-ու-ու՜…

3. Տերընդեզ

Տերընդեզ, դարմանը կես,

Առ հաց ու կես, ելիր գեղես,

Տերընդեզ մխի դին տես,

Մէ փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ դարմանը կես,

Առ մանգաղը ել խոտի դեզ,

Տերընդեզ մխի դին տես,

Մէ փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ փեշդ վառե,

Որ ազատես օձե չարե,

Տերընդեզ մխի դին տես,

Մէ փութ ցանես, հազար քաղես:

4. Հա նինա

Սասնա կելներ բարակ ծուխ,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,
Ջանինա, նինա, նինա,
Ջանինա վառա ես:


Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:


Դու պզդիկիս բարով մեծնաս,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:
Խորոտիկ նոր հարս դառնաս,
Ջանինա, նինա, նինա,
Ջանինա վառա ես:


Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:

 

Քու հեր չուզե քիզ կարգե,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:
Խաբար չէ զիս կմորթե,
Ջանինա, նինա, նինա,
Ջանինա, վառա ես:

 

Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:

5. Գնացեք տեսեք


Գնացեք տեսեք ՝ ով է կերել թուփը:

Գնացին տեսան ՝ այծն է կերել թուփը:

Այծն ու թուփը,

Թուփն ու այծը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել այծը:

Գնացին տեսան ՝ գայլն է կերել այծը:

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել գայլը:

Գնացին տեսան ՝ արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել արջը:

Գնացին տեսան՝ թուրն է կերել արջը:

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել թուրը:

Գնացին տեսան՝ ժանգն է կերել թուրը:

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը, Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել ժանգը:

Գնացին տեսան՝ յուղն է կերել ժանգը:

Յուղն ու ժանգը,

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել յուղը:

Գնացին տեսան՝ մուկն է կերել յուղը:

Մուկն ու յուղը,

Յուղն ու ժանգը,

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ

Leave a comment