Ազգային երաժշտությունը` առցանց. Հոդվածը Դպիր մանկավարժական հանդեսում

 

«ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցում ազգային ծեսերը կարևոր տեղում են: Առարկայական ծրագրերում էլ տարբեր բաղադրիչներով իրականացվում են ծիսական նախագծերը՝ տեխնոլոգիա, ծեսի պատմությունը, երգ, պար, խաղ, խոհանոց:

 

 Այս օրերին ուսումնական և աշխատանքային հարկադիր դադար է հանրապետությունում: Երաժշտության պարապմունքի կազմակերպման մի ձև էր հարկավոր մտածել, որի միջոցով կտարածվեր հեղինակային կրթական ծրագրի այս բաղադրիչը: Ավագ դպրոցի ծրագրի ղեկավարի հետ քննարկումներից հետո որոշեցինք, և մարտի 15-ից մեկնարկեց երաժշտական ուսումնական պարապմունքի ֆլեշմոբ: Ստացվեց, որ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաները թույլ են տալիս ազգային մշակույթը ուսուցանել ու տարածել զանազան մարտահրավերների ու ֆլեշմոբների տեսքով: Առանց երկմտանքի ֆլեշմոբը ստացավ «Հակաբացիլ» անվանումը: Ընթացքը ակնհայտ արդյունավետ էր հենց մեկնարկային պահից: Այն իր մեջ ներառեց ոչ միայն կրթահամալիրի սովորող-դասավանդողներին, այլև սոցիալական հարթակում գտնվող այլ երաժիշտների, անհատների: Ստացվում է՝ ուսուցանման այս մեթոդն իր մեջ սահմանափակումներ չունի և թույլ է տալիս մասնակցին ազատ գործելու. անկախ  գտնվելու վայրից հնրավորություն ունես տեսնելու, լսելու, ներկայացնելու, տարածելու ազգայինը «ժամանակակից», յուրաքանչյուրին հարազատ մոտեցումներով:

Հոդվածն ամբողջությամբ` «Դպիր» մանկավարժական հանդեսում

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s