Մեր ճամբարային օրը Մուսալեռում

Ձմեռային ազգագրական փառատոնն է ընթացի մեջ: Ազգային երգ, պար, խոհանոց, խաղեր, փառատոնի տարածում: Վերոհիշյալ բաղադրիչների իրականացման ուտարածման համար էլ մեր ճանապարն այսօր տարավ Մուսալեռ գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի վրա գտնվող Վրանց Վերֆելի անունը կրող միջնակարգ դպրոցը: Կրթահամալիրից բարեկամական երրորդ այցն է այստեղ, որի արդյունքում արդեն մուսալեռցի սովորողներին կհյուրընկալենք մեր կրթահամալիր:

Ըստ նախապես հրապարակված օրակարգի ճամփորդության մեկնարկը տրվեց Մայր դպրոցից և հասնելով Մուսալեռ ունեցանք արևային քայլք գյուղով:

Որից հետո արդեն Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցում էինք: Շրջայցից հետո ունեցանք պարերգի ուսումնական պարապմունք դպրոցի համերգային դահլիճում:

Դպրոցից ընթացք ստացանք դեպի գյուղի նորակառույց` Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Ուսումնական ժամերգությունից հետո ` Մուսալեռի հուշահամալիրի բակում կազմակերպեցինք ազգային պարերգեր` Ավագ դպրոցի մի խումբ սովերողների և «Ակներ» պարերգի խմբի երաժիշտների կենդանի նվագակցությամբ: Նպատակ ունենք գարնանը մռծ պարատուն կազմակերօել այդ գեղեցիկ հարթակում, արդեն մուսալեռի դպրոցի սովորողների և գյուղի բնակիչների հետ:

Օրվա մասին իր բլոգում պատմում է 9-րդ դաս. սովորող` Մերի Խաչիկյանը

Ֆոտոպատում` 11-րդ դաս. սովորող` Միլենա Մարկոսյան

Օրվա տեսանյութերն ու լուսանկարբերը` 9-րդ դաս սովորող` Վալեր Բալասյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s