Առավոտյան 09:00-ից ճանապարհ ընկան քդեպի Սյունիքի մարզ: Իմ սիրելի օրերն են: Արագած, Արա լեռ, իսկ այս տարի կրթահամալիրում բարձունքի հաղթահարման օրերին կգրոհեմ Ու-խ/ղ-տասարը: Ուղտասար, թե՞ Ուխտասար…. Վաղը կբացահայտեմ ինքս… Վարկածները Ուղտի սապատ հիշեցնող սար, կամ սար որտեղ ուխտատեղի է:
Արարատի մարզ, այնուհետև Վայոց Ձորի մարզ և հասանք Սյունիքի մարզ: Առաջին կանգառը մարզի Գորհայք համայնքի Սպանդարյան գյուղի միջնակարգ դպրոցներ, որտեղ հեռվից արդեն պատուհանից ձեռքերի թափահարումներով ուրախ ողջույնները մեզ դիմավորեցին:
Երաժշտական և սպորտային խաղերից հետո, կրթահամալիր փոխադարձ այցի, Ուխտասար բարձրանալու պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո սլացանք Շաքիի ջրվեժ:
Ու օրվա, ինձ համար, կուլմինացոն պահը. «Զորաց քարեր»…
Հնագիտական հուշարձանում հետազոտություններ էին կատարում Շոտլանդիայի հնագիտության համալսարանի դասախոսների և սովորողների մի խումբ: Նրանք, արդեն հինգ օր է համագործակցային ծրագիր էին իրականացնում ԳԱԱ Ազգագրության և Հնագիտության ինստիտուտի հետ և մեզ ներկայացրին այդ օրերի իրենց ուսումնասիրությունների արդյունքները:
Ճանապարհը շարունակեցինք դեպի Գորիս` զանգերի մոտ կանգառով և հասանք արդեն հարազատ Տեղ խոշորացված համայնքի Կոռնիձոր գյուղը: