Վարդավառ է, վարդավառ

Ժամեր առաջ` Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու բակում Արագածոտնի մարզպետարանի մշակույթի բաժնով և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծիսական-նախագծային խմբով իրականացրինք «Վարդավառի ծեսը»:

Եկեղեցու բակի ուռենու ստվերի տակ, ծեսերի մասնագետ` տիկին Մարինե Մկրտչյանի, տեխնոլոգ Հասմիկ Գրիգորյանի գլխավորությամբ, Մարինե Ոսկանյանի երգով ու պարով զարդարեցինք ծիսական խնդումի ծառն ու զամբյուղը` ներկաներին բացատրելով խնձորի, վարունգի, ցորենի ու վարդի խորհուրդը: Քիչ ուշ` կրթահամալիրի Երաժշտության կենտրոնի ղեկավար Սվետա Ճաղարյանի և Սյուզի Մարգարյանի գլխավորությամբ Երևանից ժամանեցին հայ-ֆրանսիական, ծիսականնախագծային խումբը: ՔՍուրբ պատարագից հետո, Տեր Փառենը օրհնեց ջուրը, խնդումի ծառն ու զամբյուղը, որից հետո սկսեցինք ծիասակն արարողության բուն ընթացքը. ազգային երգ, պար, խաղեր, տոնախմբություն և ջրցան խաղեր:

Տոնախմբությանն իրենց մասնակցությունն էին բերել Ֆրանսիայի «Մկնիկ» ուսումնական կենտրոնի սաներն ու իրենց ծնող-բարեկամները: Մկնիկցիները «Ակների» տարազները հագան և ծիսական հանդերձանգով մասնակցեցին վառդավառյան բոլոր ծիսական գործողություններին:

«Ակների» տղաներն էլ մեծ ոգևորությամբ մասնակցեցին ազգային կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Բագրատ Երիցյանի կողմից կազմակերպված ցուցադրական խաղերին և բոլոր ներկաների համար պարեցին ավանդական ռազմապար` «յարխուշտան»:

Աշտարակից լուսանկարներն ու ուղիղ միացումները` Աննա Երիցյանի

Մարինե Ոսկանյանի

Աստղիկ Իսրայելյանի

2 comments

Leave a comment