«Ուսումնական հարսանիք» նախագծով համագործակցային նախագիծ՝ «Իսկական հարսանիք Աշտարակում»
Անցկացման օր, ժամ՝ հունիսի 25, 17:00 – 19:00
Անցկացման վայրը՝ Աշտարակ, Պերճ Պռոշյանի տուն–թանգարան
Մասնակիցներ՝
- Պերճ Պռոշյանի անվան տուն-թանգարանի աշխատակիցներ
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախագծային խումբ
- Երաժիշտ նվագածուներ
- հարսանքավորներ
- Օշականից, Ոսկեվազից, Ոսկեհատից ծիսական խմբեր
- հյուրեր
- Հարս՝ Թալար Զաքարիան , փեսա ՝ Հովիկ Արոյան
Նպատակ`
- ազգային ծեսի յուրացում, վերականգնում, իրագործում, տարածում
- համագործակցային նախագծերի միջոցով բարեկամական կապերի հաստատում, կրթական կապերի ստեղծում
Ընթացքը
Հարսանեկան արարողակարգեր.
Փեսային գովում են, հագցնում, կապում կանաչ կոսպանդը – թանգարանի մառան
Փեսան հարսանքավորների հետ երաժշտության կամ երգերի ուղեկցությամբ գնում է հարսին բերելու: Հարսի հարազատներից ջահել աղջիկներից մեկը կապում է կարմիր կոսպանդը:
Փնջատուն – գովում են հարսին, հյուսում մազերը, հագցնում հարսանեկան զգեստը, զուգում — Պռոշյանի աշխատասենյակ
Կենաց ծառ – զարդարում և գովում են Կենաց ծառը
Հարսն ու փեսան հարսանքավորների ուղեկցությամբ դուրս են գալիս:
Պսակադրություն – քահանան կատարում է պսակադրության արարողություն, օրհնում նորապսակներին: Ներկաները շնորհավորում են և բարեմաղթանքներ հղում:
Հարսանեկան տոնակատարություն – Կատարվում են հարսանեկան ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր:
Նախագծային խումբը ներկայացնում է գործողությունների կարգը, ընթացքը, հաջորդականությունը, յուրաքանչյուր հարսանեկան ծիսական գործողության համար ընտրում համապատասխան ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր, որոշում ընդհանուր և անհատական կատարումները:
Հարսանեկան սցենար
Ընթացքը
Հարսանեկան արարողակարգեր.
Փեսային գովում են, հագցնում, կապում կանաչ կոսպանդը – թանգարանի մառան
Ծառ խնկենին որ ծաղկեցավ
Մեր թագվորին ծաղիկ պիտեր
Ծառս ծաղկեցավ, Թագվոր բարով
Թագավոր, ինչ բերեմ քու նման
Փեսան հարսանքավորների հետ երաժշտության կամ երգերի ուղեկցությամբ գնում է հարսին բերելու: Հարսի հարազատներից ջահել աղջիկներից մեկը կապում է կարմիր կոսպանդը:
Փնջատուն – գովում են հարսին, հյուսում մազերը, հագցնում հարսանեկան զգեստը, զուգում — Պռոշյանի աշխատասենյակ
Դալարին գովելու համար ենք եկել
Ծառ ծաղկեցավ
Հարսնուկ եմ
Վեր էլի, հայ, վեր էլի
Մերիկ, ելիր, ելիր — Սեդա
Կենաց ծառ – զարդարում և գովում են Կենաց ծառը
Ծառ ծաղկեցավ
Կանաչեցավ ծառն ի խնկի
Գնացեք, ասեք
Այն վերի գլխախնձոր
Հարսն ու փեսան հարսանքավորների ուղեկցությամբ դուրս են գալիս:
Պսակադրություն – քահանան կատարում է պսակադրության արարողություն, օրհնում նորապսակներին: Ներկաները շնորհավորում են և բարեմաղթանքներ հղում:
Հարսանեկան տոնակատարություն – Կատարվում են հարսանեկան ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր:
Մեր տան իտև
Ծառի տակին կար կանեմ
Էրնեկ ես ծառ էղնեի
Հալել եմ եղը
Թամզարա
Սև գյուլի
Ա՜խ, լոթի Մարան
Ծամ իս թորգի
Մասնակիցների ցուցակ`
- Աննա Երիցյան (Համակարգող)
- Շուշան Ադամյան
- Տիգրան Ադամյան
- Արփի Սահակյան
- Սոնա Փափազյան
- Միլենա Մարկոսյան
- Սարգիս Մարգարյան
- Գայանե Սարդարյան
- Էլեն Սարատիկյան
- Նարե Մամիկոնյան
- Սեդա Թևանյան
- Հասմիկ Մաթևոսյան
- Սյուզի Մարգարյան (Օգնական)
- Նունե Խաչիկօղլյան
- Սվետա Ճաղարյան
- Մարինե Մկրտչյան (Օգնական)
- Լիլիթ Առաքելյան
- Մարգարիտա Աբգարյան
[…] Մասնակիցներ՝ […]
LikeLike
[…] հաջորդ կեսին մասնակցություն Իսկական հարսանիք Աշտարակում […]
LikeLike
[…] Օրվա հաջորդ կեսին մասնակցություն Իսկական հարսանիք Աշտարակումնախագծին […]
LikeLike
[…] ջանքերով Աշտարակում իրականացվեց Հովիկի և Դալարի իսկական–ծիսականհարսանիքը: Կեսօրին թանգարան էին այցելել կրթահամալիրի […]
LikeLike