Արդեն Փարիզում. Օր առաջին

Երկար սպասված ճամփորդության մեկնարկը տրված է: Կեսգիշերն անց ընթացք ստացանք դեպի Վարշավա, այնուհետև` Փարիզ: Հյուրընկալ ընտանիքներում փոքր ինչ հանգիստ առնելուց հետո լավ տրմադրությամբ և բազմաթիվ նոր նախաձեռնություններով` սեբաստացիները մուտք գործեցին Փարիզի «Մկնիկ» հայկական դպրոց:

Ծանոթությունից հետո մի խումբ սովորողներ և դասավանդողներ մեզ ուղեկցեցին շրջայցի:

Փարիզն, այլևս, «գրավված» է: Չորս բոլոր ժպիտներ և ուրախություն էր: Փարիզյան նեղլիկ փողոցների անկյուններից երևում էր 1889 թվականից վեր խոյացած` 324 մետր բարձրություն ունեցող Էյֆելյան աշտարակը: Աշտարակի շուրջ պտույտից ուղիղ միացումով մի հատված իմ ֆեյսբուքյան էջից:

Կարճատև ճանաչողական-շրջայցից հետո վերադարձանք «Մկնիկ» կենտրոն և սովորողների միջև նոր ստեղծվող կապերը փորձեցինք ամրապնդել միասնական պարերով:

Օրվա մանրամասները հղումներով կցված տեսանյութերում:

One comment

Leave a comment