«Տիգրան Հայրապետյան» գրադարանն ունի հնդկական գրականության անկյուն

Այսօր «Մխիթար Սբաստացի» կրթահամալիր այցելեցին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յոգեշվար Սանգվանը և նորանշանակ փոխդեսպան պարոն Շամբհու Ամիտաբհը և «Հայ-հնդկական» բարեկամություն ՀԿ-ի գլխավոր քարտուղար` Լուսինե Թորոյանը: Կրթահամալիրում շրջայցից և Հարություն Թոփիկյանի ղեկավարած ուսուցչական երգչախմբի պարապմունքը տեսնելուց հետո` բարեկամկան այցի մեկնարկը տրվեց «Ակների» և դեսպանության հյուրերի «Թամզարա» պարերգի միասնական կատարումով, որից հետո պարոն Շամբհուի օգնությամբ գրադարակում դասավորվեցին կրթահամալիրի գրադարանի նվեր գրքերը:

Պարոն դեսպան Յոգեշվար Սանգվանի` ընդունելության վերաբերյալ շնորհակալական խոսքից հետո տեղի ունեցավ գրքի հանձնման պաշտոնական արարողությունը:

Այցի երկրորդ մասում ելույթ ունեցան կրթահամալիրի «Ուսուցչական վոկալ» (Ղեկավար` Մարինե Մկրտչյան), «Ակներ» (Ղեկավար` Աննա Երիցյան) և «Սեբաստիո» (Ղեկավար` Մարիամ Մնացականյան) համույթները, իսկ հյուրասիրության սեղանի շուրջ վերհիշեցինք կիրակի օրվա գեղեցիկ ակնթարթները` Հնդկաստանի դեսպանատանը տեղի ունեցած Հոլիի տոնից:

Օրվա լուսաբանումներն ու ուղիղ եթերները`

Leave a comment