Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը` կրթահամալիրում նախագծային շաբաթվա ընթացքում ընդհանուր պարապմունքի ուսուցման նոր հարսանեկան պարերգը
«Կայնե, ֆիդան»
Ելել ես կայնել ես դուսը,
Ուսեդ վար գցել ես հուսդ,
Երեսեդ կաթե գը լուսը,
Կայնե ֆիդան, բոյիդ մատաղ,
Կայնե ֆիդան, բոյիդ մատաղ։
Բարակ մեջքիդ քիրմա շալը
Դու գլմանիս դույնի մալը,
Չես հարցնե յարիդ հալը,
Կայնե ֆիդան, բոյիդ մատաղ,
Կայնե ֆիդան, բոյիդ մատաղ։
Դու կայնել ես յանա–յանա,
Քամին զարգե, դոշդ բանա,
Թոռն երեսիդ դանա–դանա,
Կայնե ֆիդան, բոյիդ մատաղ,
Կայնե ֆիդան, բոյիդ մատաղ:
Պարուսուցման պատասխանատու` Հայարփի Անանյան
Երգուսուցման պատասխանատու` Աննա Երիցյան
Պարերգի խորհրդատու` Հայարփի Անանյան