Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրված էր Հայաստանի պատմության պետական թանգարան` Վրաստանի առաջին ժողովրդական հանրապետության 100 ամյակին նվիրված Վրաստանի ժամանակակից նկարիչների ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի բացման պատվավոր արարողությանը ելույթ ունեցանք կրթահամալիրի ուսուցչական ոկալ խմբի անդամներով, բայց հնչող վրացական երգերի կատարումներին աստիճանաբար միացան նաև ներկաները:
Տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
Հայ-վրացական բարեկամական կամուրջների այսօրվա ուղիղ կապող օղակը` նկարչուհի Մարիամ Շաքարաշվիլին և Բեքա Սաքվալաձեն էին: Ցուցահանդեսին ներկայացված էին նրանց նկարները: