Երևանյան թափառումներ

«Երևան-Ստամբուլ» նախագծի շրջանակներում այսօր ժամը 14։00-ից Երևանում են Ստամբուլի   «Տատյան» վարժարանի մի խումբ սովորողներ և դասավանդողներ։ Ըստ օրակարգի երեկոն անցկացրինք Երևանի տեսարժան վայրերում։ Կան սովորողներ, ովքեր առաջին անգամ են Հայաստանում և մեծ հուզմունքով են շրջում Երևանի փողոցներով։ Հետաքրքիր է ամեն ինչ։  Ամենից շատ ուրախանում են ցայտաղբյուրների մեծ թվից և անընդհատ կեղծ ծարավ լինելու պատրվակով վազում ջուր խմելու։

Leave a comment