Այսօր կրթահամալիրի Ավագ դպրոցի 9 -ի 4 դասարանի հետ դասը անցկացրեցինք Նոր դպրոցում։ Գանացել էինք այնտեղ <<Սովորող սովորեցնոզ>> նախագծով` 《Սեբաստացու օրերի》շրջանակում։ Միասնական դաս-պարապմունքն անցկացրինք երկրորդ դասարանի սովորողների հետ։ Նրանք մեծ խանդավառությամբ դիմավորեցին իրենց ավագ ընկերներին ու միանգամից պատրաստակամություն հայտնեցին իրենց համար երգ երգելու։ Հնչեց 《Ջաղացս մանի》 աշխատանքային գեղեցիկ երգը։ Ե՛վ երգում էին, և՛ բացատրում ինչի մասին է երգը։
Ավագ ընկերների հետ պարեցին <<Ծամիս թորգի>> պարերգը, որից հետո իններորդցիները սովորեցրին <<Բոբիկ ջուր մի էրա>> պարերգը: Արդյունքն այն էր, որ երեկոյան իմ ֆեյսբուքյան էջին երկրերդ դասարանցիների դասվար Հռիփսիմեն ավելացրեց մի գեղեցիկ տեսանյութ: Արդեն ինքնութույն ու անգիր երգում էին և զուգահեռ պարում նոր սովորած պարերգը: