Հայկական երաժշտության համերգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  արդեն ավանդույթ դարձած «Կոմիտասյան օրերի» շրջանակներում տեղի ունեցող  ամենամյա միջոցառումները ՝ կուլմինացիոն հաջորդականությամբ, մեկը մյուսին գերազանցելով ամփոփվելու են վաղը՝ «Կոմիտասով, պարերգով Մաշտոցին այցի»  նախագծով:    Իսկ այսօր  «Սեբաստիա» համերգասրահում 11:00-ին մեկնարկեց  «Հայկական երաժշտություն» խորագիրը կրող համերգ-նախագիծը:

IMG_4102

Համերգին մասնակցում էին տարբեր երաժշտական գործիքների կատարող-աշակերտներ թե՛ կրթահամալիրից, թե՛ այլ ուսումնական հաստատություններից, ովքեր լրացուցիչ կրթություն են ստանում կրթահամալիրում:

Չեմ կարողանա չարտահայտել իմ ուրախությունն ու ոգևորությունը այս համերգից: Ինչպես միշտ այս տեսակ համերգների ժամանակ համերգասրահը լինում է լեփ- լեցուն և այս համերգն էլ բացառություն չէր :

Հանդիսատեսը շատ ջերմ և անմիջական էր: Դահլիճում էին կրթահամաիրի տարբեր դպրոցների սաները, նրանց ծնողները, ուսուցիչները:  Համերգային  ծրագրի ավարտից հետո միասնական երգ ու պարը իսկական տոնախմբություն ստեղծեց: «Կոմիտասյան օրերի» շրջանակներում ևս մեկ կայացած համերգ, ևս մեկ տոն: էլ, ո՞րն է տոնը, եթե ոչ սա: Երգում , նվագում ենք Կոմիտասի ստեղծագործություններն ու պարում ազգային պարերգեր: Հայրենապահպանության, մշակույթի ու ազգային սովորույթների պահմանմանը նպաստող համար առաջին մեծագույն ու ամուր քայլը: