«Կոմիտասի սրինգը» միասնական պարապմունք Սեմյոնովկայից եկած հյուրերի հետ

Սեպտեմբերի 29-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հյուրընկալել էր մի քանի շրջանների ուսումնական հաստատություններից աշակերտների, ուսուցիչերի ու տնօրենների: Այդ օրը միջին դպրոցի վեցերորդ դասարանցիները կոմիտասյան օրերի շրջանակներում անցկացնում էին «Կոմիտասի սրինգը» խորագրով ուսումնական պարապմունք: Նախագիծն ըստ ծրագրի ընթացք էր ստացել: «Սեբաստիա» համերգասրահում վեցերորդցիներին միացան նաև Սեմյոնովկայից եկած մի խումբ տաբեր դասարանի աշակերտներ և միասին սկսեցինք անցկացնել պարապունքը:
22184753_1566048666791111_419736119_n
Մեկնարկը Կոմիտասի «Հովվի կանչ» ստեղծագործությունով տրվեց, որից հետո կատարողը՝ սրնգահար Ավագ Մարգարյանը ներկայացրեց փողային այդ գործիքը: Ինձ շատ ոգևորեց այն փաստը,որ երբ խոսում էինք գործիքի հայտնաբերման, ծագման և էթնիկ պատկանելության մասին, հարցերի տարափին միացան նաև հյուր ուսուցիչներն ու մեծ հետաքրքրությամբ հարցեր ուղղելով` խթանեցին միասնական պարապմունքի կայացմանը:
2
Ունեցանք նաև կոմիտասյան առավել սիրված ու տարածում գտած մի քանի երգերի միասնական կատարումներ («Սոնա յար», «Հոյ Նազան», «Դե հե՜ զընգը, զընգը» ): Ես պարապմունք անցկացնելով հյուրերին ներկայացնւոմ էի կրթահամալիրում երգեցողության դասի ընթացքը: Միասին սկսեցինք սովորել նոր պարերգ: Այն նոր էր բոլորի համար: Երբ ես երգի մեղեդին ներկայացնելուց և միասնական` մի քանի անգամ փորձելուց հետո հրավիրեցի ներկաներին համերգասրահի կենտրոն՝ պարի շարժումները սովորեցնելու, հյուր աշակերտների դեմքին,որպես պատասխան տեսա ժպիտ: Ժպիտ, որի մեջ կար ոգևորվածություն, ամոթխածություն, բայց և վստահություն գործին: Շարժումներն էլ յուրացնելով, արդեն սկսեցինք միասին կատարել և՛ երգը, և՛ պարը:


Ոգևորած էի նաև ես: Մեր պարապմունքի` «միասնական» կոչումն արդարացված էր, ուսուցողական դաս-պարապմունքը կարճ ժամանակում կայացած էր:

Leave a comment