Ողջույն, ես Գոհարն եմ

Ողջույն բոլորին

Ես Գոհար Մարգարյանն եմ՝ Ավագ Մրգարյանի և Աննա Երիցյանի երկար սպասված առաջնեկը: Մայրիկս ու հայրիկս ինձ սպասել են գրեթե 8 տարի: Ծնվել եմ 2022թ.-ի օգոստոսի 12-ին: Տուն եմ եկել օգոստոսի 16-ին: Ընտանիքիս անդամների հետ ինձ դիմավորելու էին եկել նաև իմ սեբաստացի ընկերները:

Կրթահամալիր իմ առաջին այցը եղել է հոկտեմբերի 8-ին: Այդ օրը լրանում էր « Ակներ» համույթի ստեղծման 4 ամյակը, որի ամենակրտսեր անդամը արդեն ես եմ:

Իմ սիրելի սեբաստացի ընկերների հետ սկսել եմ այցելել ազգային երգ ու պարի փորձերին, որոնց ընթացքում նախապատրաստվում ենք նաև «Ատամհատիկի» տոնին: Ես դեռ ատամիկ չունեմ, քան դեռ տոնից երկու օր հետո դեռ նոր կլինեմ չորս ամսական:

Ես շատ եմ սիրում լսել երաժշտություն, մասնավորապես, երբ հայրիկս նվագում է ինձ համար ազգային նվագարաններով: Սիրում եմ երեկոյան նայել պատուհանից ու խոսել հաևանությամբ գտնվող շենքերի լույսերի հետ: Մայրիկիս հետ սիրում եմ պարել, երգել: Չեմ սիրում քնել, որովհետև ուզում եմ ուսումնասիրել շուրջս գտնվող ամեն ինչ:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s