Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Ջանդիդա գյուղ

Նախագիծ՝ Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություն դեպի Ջանֆիդա

Երաժշտական ծրագիր

Նինըմ, նինըմ

Նինմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման, Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:

Կանաչ արտը հաց տարա, հո՜յ, աման, Յարիս տեսա, ետ դառա, թո՜յ, աման:

Փշատի ծառ էղնեի, հո՜յ, աման, Արազ, պըռկիդ բուսնեի, թո՜յ, աման:

Սիբեխ քաղի, դառավ զոխ, հո՜յ, աման, Յարս՝ սարի կապուտ դոխ, թո՜յ, աման:

Գնա, արի, ման արի, հո՜յ, աման, Իրկուն կեղնի, տուն արի, թո՜յ, աման:

Մութը կընկնի՝ կալն արի, հո՜յ, աման, Ցածի մայլեքով արի, թո՜յ, աման:

Բոբիկ ջում մի էրա

Բոբիկ ջուր մի էրա, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:


Ձեր բաղի դուռը բաց է, բոբիկ ջուր մի էրա,
Ոտներդ շաղով թաց է, բոբիկ ջուր մի էրա, 

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա: 

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:


Այ տղա, բաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,
Ոտներդ շաղի միջին, բոբիկ ջուր մի էրա, 

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա: 

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:


Ջաղջի առաջը գոլ է, բոբիկ ջուր մի էրա,
Հագածդ կարմիր սոլ է, բոբիկ ջուր մի էրա, 

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա: 

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Հանիկ նար

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Մեր գեղը ձորի պռնկին,

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Իմ յարն էլ քարփի գլխին,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Հովեր իջել սարերին,

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Նստենք դուրսը զովանանք,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Ձեն կուտամ՝ ձեն չի առնի,

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Էս ինչ անսիրտ յար ճարի,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Սիրտս ու հոգիս կդողա,

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Երգով արի թուխ տղա,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Հանիկ, նանիկ, նանարիկ, նանար,

Ջանիկ, նանիկ, նանարիկ, նանար:

Պաղ աղպուր

Պաղ աղպուր, զուլալ ջուր,

Ձեռիդ կժով ջուրըմ տուր,

Խմեմ ես հովանամ,

Թե մոռանամ՝ քոռանամ:

Ա՜յ, տղա, ջան տղա,

Ձեռիս կուժը քեզ ընծա,

Սերս առ՝ սերդ տուր,

Երազիս եկած տղա:

Կարմիր վարդ, կանաչ թուփ,

Այ՜յ, համով-նազով աղջիկ,

Գիշերը դուրս արի,

Իջնենք ձորը վարդերի:

Բեղավոր թուխ տղա,

Իմ սրտի հետ մի խաղա,

Երկնքին չես նայել,

Սիրուն լուսնակ չես տեսել:

Ա՜յ, աղջիկ, ջան աղջիկ,

Երկար ծամերով աղջիկ,

Հեյրան եմ, շիվար եմ,

Դուրս արի բոյդ տեսնեմ:

Ա՜յ, տղա, ջան տղա,

Ա՜յ, զոռով ճարած տղա,

Սար տանեմ, քեզ խաբեմ,

Սերս սրտիդ մեջ ցանեմ:

Պաղ աղպուր, զուլալ ջուր,

Ձեռիդ կժով ջուրըմ տուր,

Խմեմ ես, հովանամ,

Թե մոռանամ՝ քոռանամ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s