Նախագիծ՝ Մայիսյան 17-րդ ամենամյա հավաք
Ենթանախագիծ՝ Համերգ-ուսուցում Արևմտյան դպրոցում
Մասնակիցներ`Ավագ դպրոցի «Ակներ» ազգային երգ ու պարի համույթ (Ղեկավար` Աննա Երիցյան), Արևմտյն դպրոցի 4-5-րդ դասարանցիներ (Երաժշտության դաստիարակ` Սեդա Թևանյան), հյուրեր
Անցկացման վայրը` Արևմտյան դպրոցի վերնատուն
Անցկացման օրը, ժամը` Մայիսի 11, ժամը 12:00
Նպատակը`«Սերունդների հանդիպում», «Սովորող սովորեցնող» նախագծերով կրթահամալիրի տարրատարիք սովորողների հանդիպում, ազգային հանդերձանքի ներկայացում, ավագ սերունդի սովորողների կողմից յուրացված ուսումնական նյութի (ազգային պարերգերի) համերգային ներկայացում, փոխանցում, յուրացում, տարածում
Արդյունքում` Ազգային նոր պարերգերի իմացում, պահպանում, տարրատարիք սովորողների կողմից կրթական փոխանակումների իրականացում, ազգային հանդերձանքի իմացում, նոր նյութերով փաթեթների ստեղծում, տարածում
Ծրագրում`
Պարերգեր՝
Նինըմ, Նինըմ
Նինմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման
Կանաչ արտը հաց տարա, հո՜յ, աման,
Յարիս տեսա, ետ դառա, թո՜յ, աման:
Փշատի ծառ էղնեի, հո՜յ, աման,
Արազ, պըռկիդ բուսնեի, թո՜յ, աման:
Սիբեխ քաղի, դառավ զոխ, հո՜յ, աման,
Յարս՝ սարի կապուտ դոխ, թո՜յ, աման:
Գնա, արի, ման արի, հո՜յ, աման,
Իրկուն կեղնի, տուն արի, թո՜յ, աման:
Մութը կընկնի՝ կալն արի, հո՜յ, աման,
Ցածի մայլեքով արի, թո՜յ, աման:
Սեւ գյուլի
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Ծիծեռնակի բունը, ծիծեռնակի բունը,
Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը,
Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը:
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Ամպել է, թոն չի գա, ամպել է, թոն չի գա,
Յարըս ընչի սարերեն տուն չի գա,
Յարըս ընչի սարերեն տուն չի գա:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Կաքավ կայնե քարին, կաքավ կայնե քարին, Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ,
Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ:
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Հանդի զով շաղերը, հանդի զով շաղերը,
Յարիս տարեք իմ սրտի բարեւը,
Յարիս տարեք իմ սրտի բարեւը:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Յարըս ալ ծաղիկ է, յարըս ալ ծաղիկ է,
Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է,
Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է:
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:
Հո՜պ, թռի
Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի,
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի,
Վարսո ջան:
Խնձոր ես ծառի վրա,
Հայկո ջան,
Ծաղիկ ես սարի վրա,
Վարսո ջան.
Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:
Անուշ տաղ ասող կաքավ,
Հայկո ջան,
Կանգնել ես քարի վրա,
Վարսո ջան.
Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:
Ախպեր ունեմ՝ գառնարած,
Հայկո ջան,
Պարի միջին շվարած,
Վարսո ջան,
Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:
Խորոտ էր, կոլոտ էր
Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն,
Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Ալամ աշխարհ վկա,
Քեզեն լավը չի ճարվի:
Ալամ աշխարհ վկա,
Քեզեն լավը չի ճարվի:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Յարիս դրի ճամփան,
Ափսո՜ս, չասի իրան բան:
Յարիս դրի ճամփան,
Ափսո՜ս, չասի իրան բան:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Հենց ծագի արեւը,
Քեզի ղրկեմ բարեւը,
Հենց ծագի արեւը,
Քեզի ղրկեմ բարեւը:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Իմանամ՝ իմ յարն ես,
Առնեմ, ելնեմ վերեւը:
Իմանամ՝ իմ յարն ես,
Առնեմ, ելնեմ վերեւը:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Ախչի, անունդ Արմիկ,
Խալըդ՝ սեւ, թուշըդ՝ կարմիր:
Ախչի, անունդ Արմիկ,
Խալըդ՝ սեւ, թուշըդ՝ կարմիր:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Կռունկ հոպ տուր ու թռի
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
