Երգեր

Նինմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման, Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:

  1. Կանաչ արտը հաց տարա, հո՜յ, աման, Յարիս տեսա, ետ դառա, թո՜յ, աման:
  2. Փշատի ծառ էղնեի, հո՜յ, աման, Արազ, պըռկիդ բուսնեի, թո՜յ, աման:
  3. Սիբեխ քաղի, դառավ զոխ, հո՜յ, աման, Յարս՝ սարի կապուտ դոխ, թո՜յ, աման:
  4. Գնա, արի, ման արի, հո՜յ, աման, Իրկուն կեղնի, տուն արի, թո՜յ, աման:
  5. Մութը կընկնի՝ կալն արի, հո՜յ, աման, Ցածի մայլեքով արի, թո՜յ, աման:

Երկինքն ամպ է հովն անուշ

Երկինքն ամպ է հովն անուշ,

Յար խորոտիկ պագն անուշ:

Երկինքն ամպ է հովն անուշ,

Յար խորոտիկ պագն անուշ:

Գացի-գացի հեռեցա,

Երկինքն ամպ է հովն անուշ,

Բարձր սարին մոտեցա,

Յար խորոտիկ պագն անուշ:

Պստիկ յարու կարոտցա,

Յար խորոտիկ պագն անուշ:

Երկինքն ամպ է հովն անուշ,

Յար խորոտիկ պագն անուշ,

Երկինքն ամպ է հովն անուշ,

Յար խորոտիկ պագն անուշ:

Բոբիկ ջուր մի էրա, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:


Ձեր բաղի դուռը բաց է, բոբիկ ջուր մի էրա,
Ոտներդ շաղով թաց է, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:


Այ տղա, բաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,
Ոտներդ շաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:


Ջաղջի առաջը գոլ է, բոբիկ ջուր մի էրա,
Հագածդ կարմիր սոլ է, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:


Ես ծարավ եմ, ջուր չկա, բոբիկ ջուր մի էրա,
Սարերին ախպուր չկա, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:


Պարբաշի, պարըդ քաշի, բոբիկ ջուր մի էրա,
Ետ դառի, յարիդ աշի, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Վիճակի երգ


Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Մանի ասեմ ու շարեմ,

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Ծաղիկ ունեմ նարնջի,

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Տղա վեր արի, փընջի:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Ոսկին ծալեծալ կուզեմ:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Համբարձումը շատ մոտ է,

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Մեր ճամփեքը քարոտ է:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Համբարձում է, գարուն է,

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Մեր վիճակը սիրուն է:

Իմ Երևան

Քո երկինքը ծով Է կապուտակ,

Դու կանաչ ես ու ծաղկուն,

Ինձ ժպտում են արևաթագ Քո շենքերը վարդագույն։

Քո գրկումն Է վարդը իմ բացվել,

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,

Քո գրկումն եմ սիրտս բացել

Ու սիրել մի աղջկա։

— Սիրտս քեզ Է երգում,

դու սերն ես իմ անմար,

Սիրտս քե՛զ Է երգում

Եվ երգում Է միայն քեզ համար։

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Դու ժպտում ես, Երևա՛ն.

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Իմ սրտումն ես, Երևա՛ն։

Քո երգերը քաղցր են և անուշ.

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,

Քո ցերեկն Է արևալույս,

Քո գիշերը՝ պարզկա։

Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս,

Եվ գրկում լուռ գիշերվա

Քո լույսերն են երջանկալի

Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։

— Սիրտս քեզ Է երգում,

Դու սերն ես իմ անմար,

Սիրտս քե՛զ Է երգում

Եվ երգում Է միայն քեզ համար։

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Դու ժպտում ես, Երևա՛ն.

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Իմ սրտումն ես, Երևա՛ն։

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Իմ սրտումն ես, Երևա՛ն։

Իմ սրտումն ես, Երևա՛ն։

Հայաստան իմ չքնաղ

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ,

Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ,

Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում

Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։

Կրկներգ

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ,

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ,

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։

Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով

Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով

Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր,

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։

Կրկներգ

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ,

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ,

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։

Նանարի Նայ

Էդգար Հովհաննիսյան. Նանարի նայ

(Արագ մաս)

Նանարի նանարի նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ,

Նանարի նանարի նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նայ:

Դուն էկար բարով էկար,

Նանարի նայ, նանարի նայ,

Քու գալ ինձի դուր էկավ,

Նանարի նայ, նանարի նայ:

Նանարի նանարի նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ,

Նանարի նանարի նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նայ:

Շատ խորոտիկ, շատ սիրուն,

Նանարի նայ, նանարի նայ,

Հազար էրնեկ քու տիրուն,

Նանարի նայ, ջանարի նայ:

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ,

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նայ:

(Դանդաղ մաս)

Կըց գիշերն ու ցերեկուն,

Նանարի նայ, նանարի նայ,

Չեներ էսի երերուն,

Նանարի նայ, ջանարի նայ,

Շատ խորոտիկ, շատ սիրուն,

Հազար էրնեկ քու տիրուն:

Նանարի, նանարինանարի նայ:

(Արագ մաս)

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ,

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նայ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s