Հունվարյան ճամբարի չորրորդ օրն է: Ավագ դպրոցի ճամբարականների հասարակագիտական ջոկատի հետ, որի թվում են նաև «Ակներ» համույթի անդամների մեծ մասը՝ ուղևորվեցին Ժողովրդական արվեստների թանգարն:

Ճամբարային ջոկատի ղեկավարի՝ Վարդան Կարապետյանի հետ նախապատրաստական ուսումնասիրություններից հետո թանգարանի շրջայցը իրական զրույց էր:

Նյութը ներկայացնում էին երկու կողմերն էլ՝ և՛ զբոսավարը, և՛ ոգևորված ճամբարականները:

Շրջայցի ավարտին իրական տոնախմբություն էր թանգարանի գորգերի սրահում: Ազգային-ավնդական պարերգերով և բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցինք աշխատակիցներին և թանգարանին:

Ուղիղ հեռարձակումը՝ Վարդան Կարապետյանի ֆեյսբուքյան էջից