«Ձմեռային ազգագրական» ճամբարի երգացանկ

Կռունկ հոպ տուր ու թռի

Կռունկ, հոպ տուր ու թռի
Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկն ընկավ կալերը, 

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Կտրավ սազիս թելերը, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կամաց քշեք սելերը, 

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Կապեմ չուխուս թելերը, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Ա՜յ տղա, պարի մեջը, 

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Ես եմ քո խաղի մեջը, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Սարեն ես գամ, ձորեն՝ դու, 

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի, 

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Սև Գյուլի

Սեւ գյուլի
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Ծիծեռնակի բունը, ծիծեռնակի բունը, 

Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը, 

Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Ամպել է, թոն չի գա, ամպել է, թոն չի գա, 

Յարըս ընչի սարերեն տուն չի գա, 

Յարըս ընչի սարերեն տուն չի գա:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Կաքավ կայնե քարին, կաքավ կայնե քարին, Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ, 

Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ:
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Հանդի զով շաղերը, հանդի զով շաղերը, 

Յարիս տարեք իմ սրտի բարեւը,
Յարիս տարեք իմ սրտի բարեւը:

Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Յարըս ալ ծաղիկ է, յարըս ալ ծաղիկ է, 

Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է, 

Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է:
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս, 

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:

ՊԱՂ ԱՂԲՅՈՒՐ

Պաղ աղպուր զուլալ ջուր
Ձեռիդ կժով ջուրըմ տուր
Խմեմ ես հովանամ
Թե մոռանամ քոռանամ

Այ տղա ջան տղա
Ձեռիս կուժը քեզ ընծա
Սերս առ սերդ տուր
Երազիս եկած տղա

Կարմիր վարդ կանաչ թուփ
Այ համով նազով աղջիկ
Գիշերը դուրս արի
Իջնենք ձորը վարդերի

Բեղավոր թուխ տղա
Իմ սրտի հետ մի խաղա
Երկնքին չես նայել
Սիրուն լուսնակ չես տեսել

Այ աղջիկ ջան աղջիկ
Երկար ծամերով աղջիկ
Հեյրան եմ շիվար եմ
Դուրս արի բոյդ տեսնեմ

Այ տղա ջան տղա
Այ զոռով ճարած տղա
Սար տանեմ քեզ խաբեմ
Սերս սրտիդ մեջ ցանեմ

Պաղ աղպուր զուլալ ջուր
Ձեռիդ կժով ջուրըմ տուր
Խմեմ ես հովանամ
Թե մոռանամ քոռանամ

Ցորեն եմ ցանե

Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,

Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը   կանչե:

Կաքավ եմ քարի միջին, ցորեն եմ ցանե,

Ձեն կուտամ ձորի միջին, ցորեն եմ ցանե:

Հանդեն ծաղիկ քաղել եմ, ցորեն եմ ցանե,

Դաստա արել, կապել եմ, ցորեն եմ ցանե:

Կրկնակ.  

Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,

Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը կանչե:

Կաքավ եմ, սար ման գուկամ, ցորեն եմ ցանե,

Բլբուլ եմ, բաղ ման գուկամ, ցորեն եմ ցանե:

Գնացել ու եկել եմ, ցորեն եմ ցանե,

Չարոխ գուլպես կոկել եմ, ցորեն եմ ցանե:

Կրկնակ.  

Ցորեն եմ ցանե արտը ծլե կանաչե,

Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը կանչե:

Բարի լուսո աստղ երևաց

Աղոթարան դռներն ի բաց,

Բարով բացվեր լուս աղոթրան.

Սարված լծենք էթանք գութան:

Գութնի թախում նմուշ-նմուշ,

Չըկեր վաստակ քանց էն անուշ,

Աշխարհի շեն վեր գութնին էր,

Գութան չէլներ՝ աշխարհն ի՞նչ էր:

Խոփ քաշ կերթա գետնի տակեն,

Ակոս կանի հերգեն-հերգեն,

Պայծար արև մարմանդ սարին

Աստված տա խոփ չառնի քարին

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s