Հոկտեմբերի 28-ից 30-ը կրթահամալիրի Ավագ դպրոցի և Քոլեջի էկոլոգիայի նախագծային խմբով ճանապարհները մեզ տարան Ուրցաձոր և ճամփորդության ամփոփումը դեպի Արատեսի դպրական կենտրոն: Առաջին օրվա կանգառը Ուրցաձորումէր: Գիշերակացն անցկացրինք Խոսրովի արգելոցի բնապահպանական թանգաանի հյուրատանը: Օրերը հագեցած էին ուսումնական պարապմունքներով և քայլարշավներով:


Երկրորդ օրը բարձունքի հաղթահարումն էր: Խոսրովի չնաշխարհիկ անտառն ի վեր: Տեսանք քարանձավներ, ու բնության շքեղ տեսարաններ: Տեսանկարահանող սարքերի միջոցով կատարված տեսագրություններով տեաանք կովկասյան ընձառյուծ, արջեր և քարայծեր:





Ճամփորդական երրորդ օրը ճանապարհ ընկանք Արատեսի դպրական կենտրոն՝ բնապահպանության նախարարի հետ հանդիպման: Հանդիպման ընթացքում քննակվեցին մի շարք բնաօահպանական հարցեր, ավարտին էլ ազգային պարերգերը:
Օրերի մասին լուսանկարները՝ ստորև:




