Սեբաստացու օրեր. «Ակներ» և Պատանեկան երգչախումբ

Նախագիծ. «Սեբաստացու օրեր». Կրթահամալիրի տոն

Մասնակիցներ՝ «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբը, ընտրությամբ վոկալ խումբը, «Ակներ» երգ ու պարի համույթը

Անցկացման օրեր՝ Նոյեմբերի 1-ից 5

Նպատակը՝

Ավագ դպրոցի երաժշտության ընտրությամբ գործունեության ստեղծագործական խմբերի հետ համագործակցային աշխատանքի հմտությունների ձևավորում, մասնագիտական նոր հմտությունների ձևավորում, նոր երգեր-պարերգերի ուսուցում, յուրացում, տարածում

Ծրագրում՝

«Հանիկ նանիկ» 

Հանիկ նանիկ նանարիկ նանար

Ջանիկ նանիկ նանարիկ նանար

Մեր գեղը ձորի պռնկին

Իմ յարն էլ քարփի գլխին

Հովեր իջել սարերին

Նստենք դուրսը զովանանք

Հանիկ նանիկ նանարիկ նանար

Ջանիկ նանիկ նանարիկ նանար

Ձեն կուտամ ձեն չի առնի

Էս ինչ անսիրտ յար ճարի

Սիրտս ու հոգիս կդողա

Երգով արի թուխ տղա։

Վարդավառի կիրակին

Աղջի, բուռ’ըմ հատիկ տուր,
Վարդ եմ քաղել Վարդեվառի կիրակին:
Աչքիդ տըկով մըտիկ տուր,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:

Երդիկը պայես մտե,
Վարդ է բացվե Վարդեվառի կիրակին, Ընձեն ջոկ յար ես գտե,
Քու սերն ընկե մըջ իմ սրտի կըրակին:

Ընձեն ջոկ յար ես գտե,
Քու սերն ընկե մըջ իմ սրտի կըրակին:

Քանի խրձեր շաղերով,
Վարդ եմ քաղել Վարդեվառի կիրակին, Կապեցի ես խաղերով,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:

Սարի սելվոր է յարըս,
Վարդ է բացվե Վարդավառի կիրակին, Խաչի քավոր է յարըս,
Քու սերն ընկե մըջ իմ սըրտի կըրակին:

Դարդոտ գիշեր դուրս ելա,
Վարդ եմ քաղել Վարդեվառի կիրակին, Թուխ ամպն անուշ կը ցոլա,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:

Բարի լուսուն դուրս ելա,
Վարդ է բացվե Վարդավառի կիրակին, 

Աղվոր կտրիճըմ տեսա,
Քու սերն ընկե մըջ իմ սըրտի կըրակին:

Խաչի քավոր է յարըս,
Քու սերն ընկե մըջ իմ սըրտի կըրակին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s