Հոկտեմբերի հինգին այս տարի նշեցինք ուսուցչի տոնը։ Տոնին մասնակցում էին կրթահամալիրի բոլոր ստեղծագործական խմբերը, դասավանդողների երգչախմբերն ու պարախմբերը։ Նախապես հրապարակված ծրագրով մեկը մյուսին շարունակելով խմբերը իսկական տոնի էին վերածել օրը, շուրջը ժպիտներ, երգեր ու մեծ սեր։ Օրվան մասնակցություն ցուցաբերեց նաև Ավագ դպրոցի Ակներ երգ ու պարի համույթը, եղան պարերգեր, պարեր և նոր պարերգի ուսուղում։ օրվա մասին լուսանկարներն ու տեսանյութը՝ ներքևում։

