Մասնագիտական ընդհանուր զարգացում

Առաջադրանք 1

Տեսական պարապմունքի թեման՝ «Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Ուսումնասիրվող նյութը՝

Ներկայացնում են հեղինակային մանկավարժության հիմնադիր, մենթոր Աշոտ Բլեյանը, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը

Հեղինակայինը կրթահամալիրում․ մշակումների փաթեթ

Գործնական աշխատանք 1

Գործնական 2

Առանցքային մտքերի առանձնացում։ Բլոգում մտքերի ընտրանիների կազմում-հրապարակում։

Գործնական 3, 4

Գրախոսականի կամ մտորման հրապարակում․ հեղինակայինը իմ ուսուցման գործընթացում կամ դրա տարրերի ներդրումը իմ դպրոցում։

Ուսումնասիրել եմ Մարինե Մկրտյանի ներկայացրած մի շարք հոդվածներ։ Առանձնացնում եմ

Ուսումնասիրել եմ Մարինե Մկրտյանի ներկայացրած մի շարք հոդվածներ։ Առանձնացնում եմ

Ուսումնասիրել եմ Մարինե Մկրտյանի ներկայացրած մի շարք հոդվածներ։ Առանձնացնում եմ Հանրակրթական ծես․ ստեղծում, տարածում, փոխանցում հոդվածը։

Հոդվածից կառանձնացնեմ մի քանի հատված․
Մեջբերումը․

Ազգային ծեսերը որպես ուսումնական միջավայր, գործիք, արդյունք

Այսօր, գլոբալացող աշխարհում բոլոր ժողովուրդների առավ էլ կանգնում է ազգային ինքնությունը պահպանելու խնդիրը։ Իսկ այդ հարցում անփոխարինելի են ավանդույթներն ու ծեսերը։

Դրանցից շատերը մոռացվել են, երիտասարդ սերունդը շատ բան չգիտե։ Ուստի անհրաժեշտ է վերականգնել, նոր կյանք տալ դրանց,  գտնել այն ուղին, որով գնացել է ազգը, բայց կորցրել է ճանապարհին և՛ իրեն, և՛ իր մշակույթը ստեղծող միջավայրը: Դրանք պետք է վերականգնել այնպես, որ այսօրվա մարդը կարողանա ոչ թե արհեստականորեն կրկնել, վերարտադրել, այլ բնական պահանջով իրենը կատարել: Որ այսօրվա սերունդը դառնա այդ ամենի ոչ թե կրկնողը, այլ կրողը։

Քանի որ ազգային ծեսերը մեր մշակույթի, կենցաղի, սովորույթների, ավանդույթների խտացված դրսևորումն են, ուստի երբ ծեսը դարձնում ենք ուսումնական միջավայր ու գործիք, ազգային կրթության և դաստիարակության մի շարք խնդիրներ լուծվում են ինքնաբերաբար:

Հոդվածում բարեխիղճ և մանրամասն ներկայացված են բոլոր խնդիրները, գործունեության ընթացքը և որ ամենակարևորը տարիների ներդրած ջանքերի ընթացքում ստացված արդյունքը։

Հեղինակայինը իմ ուսուցման գործընթացում կամ դրա տարրերի ներդրումը իմ դպրոցում:

Առաջադրանք 2

Ուսումնասիրվող նյութըՄեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը: 

Գոծնական աշխատանք 1․ Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել 
ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ։
Գործնական աշխատանք 2․
Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն։
Գործնական աշխատանք 3․
Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները, բացթողումները 

Մեդիագրադարանից առանձնացրել եմ երաժշտության դաստիարակ Մարինե Մկրտչյանի Ազգային ծեսերին, խաղերին նոր կյանք

Նախագծում առկա բոլոր հղումները ապացույցն են նրանում ներկայացված խնդիրների լուծման արդյունքում ստացած ուսումնական փաթեթներին, որոնք լայն հնարավորություն են տալիս նմանատիպ նախագծեր սկսող մասնագետներին արդյունավետ ու արդեն տարիների փորձի հիման վրա կազմակերպել ու իրագործել ազգային ծեսերի պահպանման ու տարածման նոր քայլեր։

Գործնական աշխատանք 2․Սովորողը կկարողանա երգել և փոխանցել երգերը Արդյունքը սովորողի և դասավանդողի բլոգում

Նախագիծն իրականացվում է տարվա ընթացքում, ամփոփվում է ուսումնական տարվա վերջում՝ ընդհանուր կատարումներով, ներկայացված նախագծերով:երաժշտության նախագծի միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,երաժշտական մտածողության ձևավորում և զարգացումգեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,ընդհանուր  զարգացման ապահովում,ստեղծագործական երևակայության զարգացում,երգի ուսուցման և կատարման միջոցով Հայ կոմպոզիտորներին ստեղծագործութհունների ծանոթանալու հնարավորություն

Սովորողը կկարողանա երգել և փոխանցել երգերը

Արդյունքը սովորողի և դասավանդողի բլոգում

Նախագիծն իրականացվում է տարվա ընթացքում, ամփոփվում է ուսումնական տարվա վերջում՝ ընդհանուր կատարումներով, ներկայացված նախագծերով:

Նախագծին ներկայացվող պահանջները

  • թեմա, որի հետ կապված հարցադրումններ
  • աշխատանքի փուլեր-ծրագիր, ժամկետներ, հաշվետվություններ
  • աշխատանքի վերջնաժամկետ
  • արդյունք

Գործնական աշխատանք 2,3

Ուսումնասիրության արդյունքում ընտրել եմ Մարթա Ասատրյանի Սովորող-սովորեցնող նախագիծը
Իմ աշխատանքային գործունեության մեջ ամենից շատ կիրառվող նախագծերից մեկն է։ Սովորողը, երբ դառնում է սովորեցնող, մեծ պատասխանատվություն է կրում իր վրա, որն էլ ստիպում է նյութը յուրացնել առավել մանրամասն, ուսումնասիրել այն բոլոր ուղղություններով և փոխանցել մյուս սովորողներին։

Առաջադրանք 3

Վերապատրաստման ընթերցարան
Ծանոթանալ, անդրադառնալ բլոգի ուսումնական հարթակ և գործիք լինելուն 
Ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության ու մասնագիտական զարգացման հայելի-Անահիտ Հարությունյան 
Բլոգ՝ անհատակենտրոն ուսուցման հարթակ-Նվարդ Սարգսյան 
Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը— Աշոտ Բլեյան 
մանկվարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներՍովորողի բլոգին ներկայացվող պահանջներ 

Գործնական 1
Կարդալ Ուսուցումնբլոգով նյութը, գրավոր ներկայացնել նկատառումները, 
առաջարկները

Առաջարկները

Ընթերցեցել եմ բոլոր նյութերը։ Նկատառումներ չկան, ամեն ինչ ներկայացված է մանրամասն և բարեխիղճ։ Բլոգային ուսուցումը արդդյունավետ է մի քանի ուղղություններով․ այն արխիվ է կատարած գործունեության և բաց հարթակ և ամուր հիմք արդեն իսկ ստեղծած փորձով կիսվելու հանրության հետ և տարածողը լինելու հեղինակային մանկավարժության։ Իմ ուսումնական բլոգը վարում եմ 2017թ-ից և մինչ օրս անընդհատ ուսումնական պարապմունքների ժամանակ օգտագործում եմ մի շարք հրապարակած նյութեր և ամփոփումներ, որպես տեսադասեր։

Գործնական 2
Օգտվելով Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները նյութից՝ անձնական բլոգը համապատասխանեցնել դրանց։

Դնել բլոգի հղումը․․․

Աննա Երիցյան

Առաջադրանք 4

1․ Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ
2․Ուսումնական ճամփորդություն․ 

1․ Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ
Առաջադրանք 1․ Ծանոթանալ Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ 
Առաջադրանք 2․Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել։

Սովորողի ընդունելությունը կազմակերպում է դպրոցի ղեկավարը: Կարգը, ուսուցման պայմանները, ուսումնառության պայմանագիրը ծնողին ներկայացվում են մինչև ուսումնառության պայմանագիր կնքելը:

Դասարանի ընտրությունը կատարում է հանրակրթական դպրոցի ղեկավարը՝ նկատի ունենալով դասարանում հատուկ կարիքով սովորողների ընդգրկվածության թույլատրելի թիվը (20-25 հոգիանոց խմբում՝ 2 սովորող):

Սովորողի ամենօրյա հաճախումը, ուսուցումը, ուսումնական աշխատանքի հաշվառումը գրանցվում է անհատական պլանով որոշված կարգով։

Սովորողը սահմանված կարգով մասնակցում է ուսումնահայրենագիտական արշավների, նախագծերի, կրթահամալիրի օրացույցով նախատեսված միջոցառումներին:

Սովորողը սահմանված կարգով մասնակցում է կրթահամալիրի ուսումնական կենտրոններում իրականացվող լրացուցիչ կրթության պարապմունքներին։

Սովորողի ներառումը կազմակերպելու համար կարևորվում է  ընտանիքի ամբողջական ներառումը կրթահամալիր՝ ընտանիքի դպրոցահասակ անդամների կրթական կարիքը հոգալով կրթահամալիրի դպրոցներում, արգելելով որևէ ձևով Ծրագրով սովորողի առանձնացումը, խտրականության որևէ դրսևորում:

Ներառական կրթությունը համարում եմ հաջողված դիտարկումներ չունեմ:


Առաջադրանք 3․ Բլոգում ներկայացնել հատուկ կարիքով սովորողի հետ աշխատանքի հաջողած մեկ 
փորձ. Հաջողություն, դժվարություններ,զարգացում։ 
Հատուկ կարիքով սովորողների ծնողների հետ համագործակցությանն ուղղված աշխատանքի կազմակերպում։

Հինգ տարվա մանկավարժական փորջում ունեցել եմ երկու սովորողի հետ կատարած աշխատանքի ինձ համար կարևոր արդյունք։ Ծնողների հետ համագործակցությունը այդ գործում եղել է ամենից արդյունավետը։ Լիլիթ Հարությունյանի հետ մեկ ուսումնական տարի անցկացրել եմ ազգային պարի անհատական դասընթացներ։ Պարը նրա տարերքն էր և շաբաթվա ընթացքում երկու-երեք պարապմունք հաճախում էր դասերին։ Մյուս սովորողը երաժշտական ուսումնական պարապմունքի ունկնդրման դասերից շատ էր սիրել սրինգ նվագարանը և իր ուժերի սահմանում անցկացնում էր պարապմունքներ երաժիշտ Աննա Հովհաննիսյանի հետ։ Ծնողների հետ քննարկումների արդյունքում, տեսանյութեր և պատումներ բլոգում հրապարակված չեն, քանի որ նրանց ունակություններն, այնուամենայնիվ, հրապարակվող նյութի տեսքով ծնողները չէին ուսում տեսնել։ Նկարահանում էին իրենց անձնական նկարահանող սարքերով, իրենց համար։


Առաջադրանք 4․ Ընթերցարան 
Գրավոր քննարկել-վերլուծել հոդվածները, տեսանյութը.  

Հոդվածներն ուսումնասիրելով առանձնացնում եմ Յուրա Գանջալյանի հոդվածից․
Մեջբերումը․

  • Ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաները միմյանցից տարբերվում են և, հետևաբար, տարբեր են նաև նրանց հատուկ կարիքները: Այնուամենայնիվ, նրանք ունեն որոշակի ընդհանրություններ և դասավանդողների, հոգեբանների, լոգոպեդների ու հատուկ մանկավարժների առաջնային կարևորություն ունեցող աշխատանքը այդ տարբերություններն ու ընդհանրությունները նկատելն է: 

Աննա Մարությանի հոդվածից

  • Ներառական կրթությունն արժևորվում է նրանով, որ արտացոլում է այն ակնկալիքները, որ բոլոր երեխաներն արժանի են ամբողջ կյանքում ընդունվելու հենց այնպիսին, ինչպիսին կան:

Համոզմունքներ եւ սկզբունքներ.

  • բոլոր երեխաները կարող են սովորել.
  • բոլոր երեխաները հաճախում են այն դասարան, որտեղ սովորում են իրենց տարեկիցները.
  • բոլոր երեխաները ստանում են անհատական կրթական ծրագիր.
  • բոլոր երեխաները ստանում են իրենց կարիքներին համապատասխան կրթական ծրագիր.
  • բոլոր երեխաները մասնակցում են ուսումնական ծրագրին, զուգահեռաբար մասնակցում են արտադասարանական գործունեությունների և ունեն համապատասխան զբաղվածություն.
  • բոլոր երեխաներն են օգտվում համագործակցությունից՝ ընտանիքների, դպրոցների միջև և համայնքում:

Ներառական կրթության հիմնական առանձնահտկությունները

  • Բոլոր երեխաներին պետք է ընդունել սովորոկան դասարաններում:
  • Աջակցություն պետք է ցույց տալ ցանկացած հարցում:
  • Բացահայտել իրենց ամենամեծ ներուժը:
  • 2․Ուսումնական ճամփորդություն 
  • Առաջադրանք 1․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ։
  • ճամփորդությունից առաջ հրապարակում է ճամփորդության նախագիծը.
  • անձամբ ծանոթ է ճամփորդության վայրին, երթուղուն (երթուղիներին) կամ նախագծում որպես օգնական ներառում է իմացող մարդու (կրթահամալիրից, ճամփորդության վայրից, այլ).
  • ձեռք է բերում ճամփորդության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանավորվածություններ.
  • կազմակերպում է նախապատրաստական աշխատանքը՝ բովանդակային, երթուղու ընտրություն, հայրենագիտական կանգառների ընտրություն, նախահաշիվ, լուսաբանումը և արդյունքների ներկայացումը.
  • ուսումնական պարապմունքի գրանցման համար սահմանված կարգով գրանցում է սովորողների մասնակցությունը (հաշվառում, արդյունքների գրանցում).
  • ճամփորդության ժամանակ պատասխանատու է սովորողի անվտանգության համար.
  • ճամփորդությունից հետո ներկայացնում է հաշվետվություն. այդ թվում՝
  • ամփոփ տեղեկություններ ճամփորդության արդյունքների մասին՝ գործընկերության (նոր գործընկերներ կամ հին կապերի հաստատում, էլեկտրոնային հասցեներ, պայմանավորվածություններ),
  • ստեղծագործական-հետազոտական աշխատանքի (նոր ուսումնական նյութերի), ճամփորդության մասին հրապարակված նյութերի հղումները,
  • ղեկավարի դիտարկումները երթուղու, ճամփորդության արդյունքների, առանձին սովորողների կամ խմբի մասին.
  • առանձին դեպքերում ճամփորդության ժամանակ առաջացած խնդիրների մասին ղեկավարը կարող է գրել դպրոցի ղեկավարին, կրթահամալիրի տնօրենին.
  • որևէ պատճառով ճամփորդության որևէ փուլին իր չմասնակցելու մասին տեղեկացնում է սահմանված կարգով։

Յուրաքանչյուր դասավանդող մինչ ճամփորդություն մեկնելը պետք է ծանոթանա ուսումնական ճամփորդության կարգին:

  • Առաջադրանք 2․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութերից մեկը 

Մանկավարժական գործունեության ընթացքում շատ եմ ճամփորդել։ Եվ ուսումնասիրության ենթակա հոդվածներից բոլորն էլ մանրամասն ներկայացնում են կարևորությունն ու արդյունավետությունը։ Ուսումնահայրենագիտական ճամփորդությունները հնարավորություն են տալիս սովորողներին առավել պատկերավոր տիրապետել ուսումնական նյութին՝ միաժամանակ կյանք ու կենցաղում ճանաչել ու տեսնել դասավանդողներին և սովորող ընկերներին։
Առանձնացնում եմ Տաթև Մելքոնյանի հոդվածից մի հատված
Մեջբերումը․

Ճամփորդություններն ունեն մի շարք առավելություններ.

  • նպաստում են հայրենաճանաչողությանը
  • զարգացնում են գործունեության նախապատրաստվելու հմտությունները
  • ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր է դառնում
  • նպաստում են սովորողների մեդիահմտությունների զարգացմանը
  • նպաստում են խմբային աշխատանքի կազմակերպմանը
  • նպաստում են սովորողների ֆիզիկական զարգացմանը
  • զարգանում են տեղեկատվություն փնտրելու կարողությունները
  • զարգանում են ձեռք բերած տեղեկությունները համադրելու, համեմատելու, դրանց մասին տեղեկատվություն    պատրաստելու և ներկայացնելու կարողությունները
  • զարգանում է մտածողությունը, ուշադրությունը, բանավոր և գրավոր խոսքը:



Առաջադրանք 3․ Ընտրել նախագծերից մեկը, կարդալ, դիտարկել նախագծի համապատասխանությունը 
ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգին 

Ճամփորդական նախագծերի օրինակներ 


Առաջադրանք 4․Կազմել ուսումնական ճամփորդության նախագիծ, հրապարակել բլոգում: Սովորողների հետ իրականացնել կազմած նախագիծը՝ պլանավորումից մինչև ամփոփում։

Ձմեռային, հայրենագիտական, մարզական ծիսական ճամփորդություն ձյունառատ Ծաղկաձորում:

Առաջադրանք 5

1․ Ճամբարի կազմակերպում․
2․ Ստուգատեսներ

1․ Ճամբարի կազմակերպում
Առաջադրանք 1․ Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ Ուսումնական ճամբարի(աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային) կազմակերպման կարգ 

Կարդացել եմ ուսումնական ճամբարի(աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային) կազմակերպման կարգը, դիտարկումներ չունեմ:

 
Առաջադրանք 2․ Կարդալ կարգերը, գրել դիտարկումներ, առաջարկներ 

Ամառային ճամբարները լայն հնարավորություն են տալիս սովորողներին արձակուրդային փուլն անցկացնել ընկերների հետ և շարունակել ուսումնական գործունեությունը ամռանը։ Մասնակցել ճամբարի մի շարք ուղղություններին, որոնք ուսումնական գործունեության մյուս փուլերում չեն կարողանում (լողալ բաց լողավազանում)։

  • Առաջադրանք 3․ Կարդալ հոդվածները, ընտրել մեկը և  բլոգում գրավոր գրախոսել 

Ընտրել եմ՝ Ուսումնական ճամբար․ համագործակցային նախագծերի հունվար-Մարգարիտ Սարգսյանի հոդվածը:

Ճամբարային օրակարգերում առանձին տեղ են զբաղեցնում համագործակցային նախագծերը, սովորող-սովորեցնող նախագծային բաղադրիչը, հանդիպումները մասնագետների,ծնողների հետ, ճամփորդությունները, քայլքերն ու բացօթյա մարզումները։

  • Ճամբարային շրջանը սովորողի անհատական ընտրությունը, նախաձեռնողականությունը, ստեղծարարությունն արտացոլելու կարևոր փուլ է
  • Ճամբարային շրջանում օրվա աշխատակարգը կազմվում է սովորողի նախասիրությամբ․ սովորողն է ընտրում այն նախագծերը, որոնց ուզում է մասնակցել
  • Սովորողը կարող է առաջարկել նախագծեր, որոնք ուզում է իրականացնել՝ ստանալ ուսուցչի խորհրդատվությունը, աջակցությունը
  • Ճամբարային նախագծերը համագործակցային են ու բաց
  • Ճամբարային խմբերը չեն կազմվում ըստ դասարանների՝ դրանք նախագծի շուրջ հավաքված սովորողներն են, ովքեր կարող են նաև տարատարիք լինել
  • Ճամբարում նախագծերը բաց են, համագործակցային
  • Ճամբարային փուլին բնորոշ են ճամփորդությունները, քայլքերը, թափառումները
  • Ճամբարային շրջանին բնորոշ են հանդիպումները, դասերը, որոնք կազմում, համակարգում են ծնողները, հանրային գործիչները
  • Սովորող-սովորեցնող նախագիծը, որը սովորողների միջև կապերի, համագործակցության, հմտությունների փոխանցման լավ միջոց է
  • Ակումբային նախագծերը
  • Կրթահամալիրի բաց արվեստանոցների, կենտրոնների առաջարկած համագործակցային նախագծերը։
  • 2․ Ստուգատեսներ
    Առաջադրանք 1․ Կարդալ , գրավոր գրախոսել նյութը. Դիտարկումներ, առաջարկներ, համեմատություն 
    կարդացած մշակումների բովանդակության հետ 
    Ստուգատեսի` որպես ուսումնական գործունեության կազմակերպման կարգ

Առաջարկներ, դիտարկումներ չունեմ:


Առաջադրանք 2․Կարդալ հոդվածները, ընտրել մեկը և գրախոսել։ 

Ստուգատեսի բովանդակություն՝ ըստ տարիքային խմբերի-Գևորգ Հակոբյան

Ստուգատես բոլոր տարիքի մասնակիցների համար-Էմանուել Ագջոյան 

Արտակարգ ստուգատեսի ամփոփում-Լիլիթ Սահակյան 

Ստուգատեսային գործունեություն առաջին դասարանից-Արմինե Մնացականյան 

Կարդացի բոլոր հոդվածները ընտրել եմ՝ Ստուգատեսի բովանդակություն՝ ըստ տարիքային խմբերի-Գևորգ Հակոբյան:

Տարատարիք սովորողների համար է կազմված հոդվածը մանրամասն ներկայացված է յուրաքանչյուր սովորողի նպատակը ստուգատեսի մասնակցության թե ինչ պետք է ուսումնասիրեն, ինչ սարքեր պետք է ունենան իրենց հետ:

Երկրորդ խումբ (5-6 տարեկաններ)

Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները (այս թվում ուսումնական գործիքներ՝ խոշորացույց, միկրոսկոպ, հեռադիտակ, կշեռք, վայրկենաչափ, ջերմաչափ, մետր, կողմնացույց, մարզական սարքեր, թվային միջոցներ, կենցաղային սարքեր՝ այդ թվում ջրի հաշվիչ, գազի հաշվիչ, էլեկտրաէներգիայի հաշվիչ, բույսեր, կենդանիներ) տանը և դպրոցում:

Նախորդ տարիքային խմբի սովորողի (ծնողի օգնությամբ) աշխատանքներին ավելանում է.

  • ի՞նչ է անում ուսումնական գործիքներով,
  • ի՞նչ սարքերից է կարողանում օգտվել,
  • պատմություն իր խնամած բույսի, կենդանու մասին: 

Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով:  Դաստիարակը տեխնիկական օգնություն է ցույց տալիս:

Ներկայացված աշխատանքները տեղադրվում են խմբի (երեխայի) բլոգում:

Խմբի աշխատանքի ներկայացմանն ավելանում է.

  • խմբում ինչպես են կիրառվում ուսումնական գործիքները.
  • ինչպես են դրանցով աշխատում-խաղում երեխաները։

Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով:


Առաջադրանք 3․ Կազմել ստուգատեսի նախագիծ, հրապարակել բլոգում, իրականացնել սովորողների հետ, արդյունքները գնահատել. հաջողություններ, թերություններ, զարգացում․․․ 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s