ՏՀՏ

ՏՀՏ վերապատրաստման դասընթացները ամփոփելով, ուզում եմ նշել, որ ուսումնական պարապմունքները բավականին արդյունավետ էին և մատչելի։ Աշխատանքային երկու տարիների փորձ ունեցել եմ այդ ոլորտում, տեղեկատվության մի մասն արդեն յուրացված էր իմ կողմիվ, բայցևայնպես նոր հմտություններ ձեռք բերեցի։ Տեսադասերը բավականին հագեցած էին, արդյունավետ և պատկերավոր։ Ծրագիրը կազմված էր շատ մանրակրկիտ և մատուցվում էր բարձր մակարդակով՝ վերապատրաստող մասնագետի կողմից մասնակիցներից յուրաքանչյուրի համար մատչելի ու առանձնահատուկ մետեցումներով։

Մեդիագրագիտություն և համակարգչային անվտանգություն

  • Տեղեկույթի փնտրման, ստուգման, վերլուծության, վիզուալիզացման գործիքներ
  • Կիբերանվտանգություն և համացանցային էթիկա

Բլոգային աշխատանք․

  • Որոնի որևէ տեղեկույթ, նշի աղբյուրը, բլոգում հրապարակի տեղեկույթի հավաստիության իր վերլուծությունը

Մասնագիտական զարգացման, անձնական հետաքրքրությունների և նոր հմտությունների ձեռք բերման համար շատ հաճախ եմ փնտրում զանազան տեղեկատվեւթյուններ։ Այս անգամ ուսումնասիրության նյութտ Ազատի ջրամբարն էր։ Որոնման արդյունքում մի շարք նյութեր եմ հայտնաբերել և դրանց հավաստիությունը ստուգելու համար կիրառել նոր ձեռք բերած հմտությունները։

  • Նկարի որոնում, համացանցում դրա իսկության, ժամանակացույցի ստուգում

Նկարի որոնման ժամանակացույցի համար նկարի վրա աջ քլիկ ենք անում և սեղմում ենք search google for image և տեսնում ենք ժամանակացույցը, երբ և որտեղ է հրապարակվել:

  • Նյութի իսկության ստուգում

Եթե ուզում ենք ստուգել նյութի աղբյուրը հավաստի է թե ոչ պետք է ստուգենք բոլոր հղումները և իհարկե օգտվել պաշտոնական կայքերից:

Հավաստի կայքը պետք ունենա գրանցման հասցե և տարեթիվ:

  • Կիբերանվտանգության հինական դրույթների վերաբերյալ հրապարակում կատարի բլոգում

Կիբերանվտանգությունը վիրտուալ աշխարհի անվտանգությունն է:

Գաղտնաբառի ընտրման կանոններով:

Վիրտուալ տիրույթում գործում է մի միտք՝ եթե տիրապետում ես ինֆորմացիայի ուրեմն կարողանում ես իշխես:

ՏՏ-ն ինֆորմացիայի պահպանման, մշակման և փոխանցման հիմնական միջոցն է:

Կիբերանվտանգությունը ինֆորմացիայի պաշտպանության միջոցներն են:

Համացանցից օգտվելու համար պետք է զգուշանալ և իմանալ այս կանոնները:

  • Թարմացնել համակարգչի ծրագիրը ներբեռնելով ծրագրեր կամ ավտոմատ ակտիվացնել:
  • Վիրուսներից մաքրել համակարգիչը:
  • Որևէ կայքում օրինակ՝ (խաղերի) չլրացնել անձնական տվյալներ:
  • Գաղտնաբառում բացառել յուրաքանչյուր տիպի անձնական ինֆորմացիայի առկայությունը օրինակ՝ (Անուն Ազգանուն, ծնն. տարեթիվ):
  • Գազտնաբառի մասին չհայտնել ոչ մեկին:
  • Անհայտ հասցեներից հղումներ ստանալիս չտարածել անգամ եթե փող կամ երջանկություն է խոստանում, գուցե դա նպատակ ունի գողանալու անձնական էջի տվյալները և վնասելու:
  • Անհայտ թեստեր կատարելուց, որքան էլ որ դրանք գրավիչ ու հետքրքիր լինեն, այդ էջեր մտնելով՝ կարող են վտանգվել անձնական տվյալները, որոնք կհայտնվեն անծանոթ մարդկանց մոտ և նրանք էլ կեղծ էջեր կբացեն նկարներով և տվյալներով:
  • Ունենալ շատ ուժեղ գաղտնաբառեր:
  • Օգտվել անվտանգ կայքերից, ուշադիր լինել հասցեի առաջին հատվածին պետք է սկսվի https:// կամ shtpp://, սա անվտանգ էջի օրինակն է:
  • Նախքան նյութը նաել, կարդալ և տարածելը պետք է հավաստիանալ թե այդ նյութը ինչքանով է ճիշտ ներբեռնելուց առաջ մտածել դրանց անհրաժեշտության մասին: Համացանցում ամեն ինչ մնում է հավերժ-, անգամ ինչ-որ բան ջնջելու դեպքում այլոց էջերում դրանք պահպանվում են:
  • Համացանցային էթիկայի կանոնների ուսումնասիրություն, հրապարակում
  • Հիշե՛ք, որ Դուք մարդու հետ եք խոսում;
  • Հետևեք վարվեցողության ճիշտ նույն կանոններին, ինչ իրական կյանքում:
  • Հարգեք դիմացինի ժամանակն ու հնարավորությունները:
  • Հարգեք դիմացինի անձնական հաղորդակցման իրավունքը:
  • Մեծատառերո՛վ մի գրեք, հետևեք ուղղագրության և ուղղախոսության կանոններին:
  • Մարդկանց հետ վարվեք այնպես, ինչպես կուզեիք, որ Ձեզ հետ վարվեն:
  • Եթե Ձեզ սպառնացող կամ անհարմար բովանդակության նամակներ են ուղարկում, վախեցնում, ապաակտիվացրե՛ք կամ փակե՛ք սպառնացողի հետ հաղորդակցման աղբյուրը: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել ոստիկանություն:

Օգտակար հղումներ․ 12

Օգնող տեսաձայնագրությունը։

Բլոգային աշխատանք․

  • Կազմել որևէ առաջադրանք, ինքնաստուգում
  • Տրամադրել համապատասխան հղումը, հրապարակել ամփոփումը (հնարավության դեպքում փորձարկել սովորողների հետ)

վեբինարի տեսագրություն։

  • Առցանց ուսումնական նյութեր, անհրաժեշտ ծրագրեր

Առցանց ուսուցման հարթակներ. առավելություններ, կիրառելիություն, տեսակներ։ Հեռավար-առցանց ուսուցման հարթակներ, գործիքներ, դասի կազմակերպումը:

Microsoft Teams ծրագրով բացեցինք խումբ հղումը` այստեղ

Անցկացված դասի տեսաձայնագրության հղումը` այստեղ

  • Տեքստային խմբագրիչներից որևէ մեկով տեքստի մշակում։

առաջադրանք

  • Պատկերների խմբագրիչներից որևէ մեկով պատկերի մշակում
  • Տեսանյութի խմբագրիչներից որևէ մեկով տեսանյութի մշակում
  • տեսաձայնագրություն
  • Ձայնանյութի խմբագրիչներից որևէ մեկով ձայնի մշակում

ձայնանյութ

  • Համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը 

Համակարգիչը համարվում է էլեկտրական սարքավորում:

Համակարգիչի հիմնական սարքերն են՝

1.Մայրական սալիկը

Բոլոր սարքերը միանում են մայրական սալիկից:

Մայրական սալիկը համակարգչի մարմինն է, որն ամենամեծ տեղն է զբաղեցնում և հիմնական մարմինն է, որի վրա կազմվում են բոլոր հիմնական սարքերը:

2. Պրոցեսոր՝

Պրոցեսորը (անգլերեն՝ Processor) համակարգիչի ուղեղն է:

Համակարգչով կատարվող բոլոր գործողությունները կատարում է պրոցեսորը:

Պրոցեսորները կոչվում են (CPU), վայրկյանում կատարում են 3մլն-15մլն. գործողություն:

Ամենաարագագործ և գործունակ սարքեր են համակարգիչների մեջ:

3.Ռամ( անգլերեն`ram, ռուսերեն՝ОЗУ )

Օպերատիվ հիշողության սարք:

Ռամը ժամանակավոր հիշողության պատասխանատուն է:

Համակարգիչը անջատելուց ամբողջ ինֆորմացիան ջնջվում է: Համակարգչում ռամերը հնարավոր է ավելացնել:

Սովորաբար օգտագործում են 2 գեգաբայթից միչև 8 գեգաբայթ ռամեր:

Ռամը շատ կարևոր է համակարգիչի համար:

Եթե ռամը անջատվում է համակարգիչը չի միանում և 8անգամ ազդանշան է տալիս անջատվում և հետո նորից կրկնվում է ապա խնդիր է առաջացել համակարգչում ռամի հետ:

4.Սնուցման բլոկ

Սնուցման բլոկի միջոցով համակարգիչը ստանում է հոսանք:

Եթե սնուցման բլոկը անսարք է համակարգիչը չի միանում և հնարավոր է համակարգիչի մեջ սարքերը վառվեն արագ հոսանք մտնելու դեպքում:

5. Վիդեոքարտ

Վիդեոքարտը ապահովում է մեր համակարգիչի տեսանյութեր դիտելու հնարավորությունը:

Ինչքան հզոր է տեղադրված վիդեոքարտը, այքան հնարավոր է լավ որակի մոնտաժներ անել և որակյալ խաղեր խաղալ:

6.Վինչեստեր (HDD կոշտ սկավառակ)

Ամբողջ նկարները, տեսնյութերը, քարտերը պահպանվում են HDD վրա դա մեր համակարգիչներում c և d դիսկերն են:

D-ի վրա պահում ենք ֆայլերը

C-ի վրա նստացնում ենք windows և ծրագրերը:

Ամենածանր սարքավորումներից մեկը համակարգչում HDD է:

Վինչեստերի վնասման դեպքում հնարավոր է ֆայլերը ամբողջությամբ ջնջվեն:

  • Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք 

Հիմնական պերիֆերային սարքավորումներ՝ մկնիկ, ստեղնաշար, դինամիկ, մոնիտոր, բարձրախոս

  • Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարք-սարքավորում) 

Գոյություն ունի մուտքի և ելքի սարքավորումներ:

Մուտքի սարքավորումներն են օրինակ՝ ստեղնաշար, մկնիկ, սքաներ

Ելքի սարքավորումներն են օրինակ՝ պրինտերը:

  • Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը 

պրոցեսոր՝ intel (R) Pentium (R) Dual CPU E2180 @ 2.00GHz 2.00GHz

հիշողություն՝ 2.00 գբ

ռամ 64

windows 7

  • Հիմնական գործածական ընդլայնումների թվարկում, գործածման առանձնահատկություններ

Համակարգչային հիմնական ընդլայնումներ՝ թղթապանակ, ֆայլ, պիտակ

  • թղթապանակի մեջ պահում են ֆայլերը, նկարներ word
  • ֆայլ դրանք առանձին word, excel, փաստաթղթերը դրանք համարվում են ֆայլեր
  • պիտակ դրանք իրական ֆայլերը, ծրագրերը թղթապանակները չեն իրենք ամենակարճ ճանապարհն են ցույց տալիս ֆայլերի, ծրագրերի և թղթապանակների:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s