Արի սիրուն գնա սիրուն,
Հըզար էրանեկ քու տիրուն,
Դե գնա գիկամ, դե գնա գիկամ
Չըմ ուշանա, շուտ-շուտ գիկամ:
Արևն առավ Սասնու սարուն
Արի սիրուն գնա սիրուն
Քու սերն ընկավ մըջ ըմ սրտին
Հըզար էրանեկ քու տիրուն,
Խաչով խաղով քըզի կըսիմ
Դե գնա գիկամ, դե գնա գիկամ,
Ինչ որ ըսիս ես կլսիմ,
Չըմ ուշանա, շուտ-շուտ գիկամ:
Արի սիրուն գնա սիրուն,
Հըզար էրանեկ քու տիրուն,
Դե գնա գիկամ, դե գնա գիկամ,
Չըմ ուշանա, շուտ-շուտ գիկամ:
Մարաթուկ կերթամ ըխտան օր,
Արի սիրուն գնա սիրուն,
Մոմեր կվառիմ սան բոլոր,
Հըզար էրանեկ քու տիրուն,
Մարաթուկ սար քիչ մշուշ է,
Դե գնա գիկամ, դե գնա գիկամ
Ուր հողն ու ջուր շատ անուշ է,
Չըմ ուշանա, շուտ-շուտ գիկամ:
Մըր դեմ բացվե վարդ մանուշակ,
Արի գիկամ արի գիկամ,
Բարով նստենք թագն ու պսակ,
Չըմ ուշանա շուտ֊շուտ գիկամ:
Մըր դեմ բացվե վարդ մանուշակ,
Արի գիկամ արի գիկամ,
Բարով նստենք թագն ու պսակ,
Չըմ ուշանա շուտ֊շուտ գիկամ:
Արի սիրուն մնա սիրուն,
Հըզար էրանեկ քու տիրուն
Դե գնա գիկամ, դե գնա գիկամ
Չըմ ուշանա, շուտ-շուտ գիկամ:
ԱՐԱԲՈ
Արաբոն ընկել էր կռվում քաջարի,
Գնա՛նք հայեր, գնանք ընդեմ թուրքերի,
Մարութա լեռների արծիվն էր ընկել,
Գնանք հայեր, գնանք, քանի ուշ չի դեռ:
Արաբո, Արաբո քա՛ջ ֆիդայապետ,
Գնա՛նք հայեր գնանք կռվենք թուրքի հետ։
Արցունքոտ աչքերով կռվում են տղերք,
Շուն թուրքերի սրտում խրում են սրեր,
Ընկավ ազգի հերոս քաջ ֆիդայապետ,
Վրեժը մեր սրտումկռվենք թուրքի հետ։
Հայոց լեռներում անդորրեր էր իջել,
Էլ չի հնչում երգը, հայդուկի սրտեն,
Ֆիդայու աչքերում արցունք էր ընկել,
Ավա՜ղ, Արաբոյի արյուն էր հեղվել։
Արաբո, Արաբո քա՛ջ ֆիդայապետ,
Գնա՛նք հայեր գնանք կռվենք թուրքի հետ։
Արծիվ սլացի՛ր, Տաճկահայաստան,
Գնա, դու հասի՛ր Էրզրում ու Վան,
Գնա, դու ասա, որ կգանք զորքով,
Ուխտ ենք մենք արել խաչով ու սրով: Արծիվների բույն՝ չքնաղ Տալվորիկ,
Քո մեջ փառք առավ հերոս Անդրանիկ:
Սերոբ ու Գևորգ, Հրայր, Արաբո,
Եվ դու մշեցի, քաջն Մախլուտո:
Քաջ-քաջ խմբերով մենք կերթանք առաջ,
Շուն թուրքերուն տանք արժանի հարված,
Սուրբ եռագույնը թո՛ղ միշտ փողփողա,
Խնուս ու Շատախ և հողում Արցախ
Աս տարի
Աս տարի-տարի
Գալ տարի-տարի
Աս տարի-տարի
Գալ տարի-տարի
Էրթանք նեյինք էշը ինչը կերեր է
Էշը խոտը կերեր է
Էրթանք նեյինք գալը ինչը կերեր է
Գալը էշը կերեր է
Աս տարի-տարի
Գալ տարի-տարի
Աս տարի-տարի
Գալ տարի-տարի
Էրթանք նեյինք արջը ինչը կերեր է
Արջը գալը կերեր է
Էրթանք նեյինք գալը ինչը կերեր է
Գալը գառը կերեր է
Աս տարի-տարի
Գալ տարի-տարի
Աս տարի-տարի
Գալ տարի-տարի
Էրթանք նեյինք կատուն ինչը կերեր է
Կատուն մուկը կերեր է
Էրթանք նեյինք մուկը ինչը կերեր է
Մուկը ցորենը կերեր է
Կատուն մուկը
Մուկը ղուշը
Ղուշը ցորենը կերեր է
Ղուշը ցորենը կերեր է
Աս տարի-տարի
Գալ տարի-տարի
Աս տարի-տարի
Գալ տարի-տարի
Գացեք տեսեք
Գացեք, տեսեք ինչն ա կերեր թուփը
Գացին տեսան էծն ա կերեր թուփը
Էծ վըր թփին
Թուփ վըր իգուն
Իգ վարագա
Տակն ա կուգա
Վրես կուգա
Հալալե, ջալալե
Էս ինչ բարի տարի էր եկավ
Գովեր մե, հա՜յ գովեր մե
Ու՜, ու՜․․․
Գացեք, տեսեք ինչն ա կերեր էծը
Գացին տեսան գելն ա կերեր էծը
Գել վըր էծին
Էծ վըր թփին
Թուփ վըր իգուն
Իգ վարագա
Տակն ա կուգա
Վրես կուգա
Հալալե, ջալալե
Էս ինչ բարի տարի էր եկավ
Գովեր մե, հա՜յ գովեր մե
Ու՜, ու՜․․․
Գացեք, տեսեք ինչն ա կերեր գելը
Գացին տեսան արջն ա կերեր գելը
Արջ վըր գելուն
Գել վըր էծին
Էծ վըր թփին
Թուփ վըր իգուն
Իգ վարագա
Տակն ա կուգա
Վրես կուգա
Հալալե, ջալալե
Էս ինչ բարի տարի էր եկավ
Գովեր մե, հա՜յ գովեր մե
Ու՜, ու՜․․․
Գացեք, տեսեք ինչն ա կերեր արջը
Գացին տեսան թուրն ա կերեր արջը
Թուր վըր արջին
Արջ վըր գելուն
Գել վըր էծին
Էծ վըր թփին
Թուփ վըր իգուն
Իգ վարագա
Տակն ա կուգա
Վրես կուգա
Հալալե, ջալալե
Էս ինչ բարի տարի էր եկավ
Գովեր մե, հա՜յ գովեր մե
Ու՜, ու՜․․․
Ծածանվում են դրոշները ազգային,
Արև ծգեց Արարատի գագաթին,
Ցնծում է ողջ Հայաստանը ազգովի,
Ըսպասում է իր Անդրանիկ զավակին:
կրկ
Ճիշտ ժամանակին եկար Զորավար,
Քեզ են սպասում քաջերն անհամար,
Դեպի Մուշ, Սասուն, դեպի Գանձասար,
Դեպի քաջ Զեյթուն, Մուսա լեռ մեզ տար:
Կրկնվում է պատմությունը հայ ազգի,
Անկախության շեմին ենք մենք բաղձալի,
Պատրաստ ենք մենք ունենք ուժեր հուսալի,
Առաջնորդնիր հայոց Արծիվ պանծալի:
Ճիշտ ժամանակին…
Ու երդվում ենք քանզի ուրիշ ճար չկա
Առաքելոց Մշո սուրբ վանքը վկա
Քո աճյունին հաղթանակներ տանք ընծա
Փառքը միյն հաղթանակով ետ կգա
Ճիշտ ժամանակին…
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար
Մեր գեղը ձորի պռնկին
Իմ յարն էլ քարփի գլխին
Հովեր իջել սարերին
Նստենք դուրսը զովանանք
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար
Ձեն կուտամ ձեն չի առնի
Էս ինչ անսիրտ յար ճարի
Սիրտս ու հոգիս կդողա
Երգով արի թուխ տղա
Երևանը մենք ենք
Քարին արև նվիրենք ու մի քիչ էլ սեր,
Մեր քաղաքը կստացվի` Երևանը մեր:
Բարի դեմքով ծերունի իմ փոքրիկ քաղաք,
Հարազատ ամեն փողոց ու ամեն մի բակ:
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ ենք, Երևան:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է
Մայր ասելով քաղաքի մոր պես գուրգուրենք,
Մեր ժպիտն ու ջերմ խոսքերը, սերը նվիրենք:
Ամեն քաղաք աշխարհում զարկող սիրտ ունի,
Երևան, սրտից բացի դու ունես հոգի:
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ ենք, Երևան, քեզ հետ իմ Երևան:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ իմ Երևան:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Իմ Երևան
Խոսք` Վլադիմիր Հարությունյանի
Երաժշտություն` Առնո Բաբաջանյանի
Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես իմ դեմ դու բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք:
Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Քեզ միշտ սիրրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան:
Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսեղ,
Աշունդ` ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ:
Քեզ հետ կիսել եմ ես միշտ,
Թե խնդությն և թ եվիշտ, Իմ Եևքն քո կանաչ սրտի հետ ես իմ սիրտն եմ կապել առհավետ
Քեզ միշտ սիրրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան:
Հեյ ջան, Երևան
Խոսք` Հովհաննես Ղուկասյանի
Երաժշտություն` Արտեմի Այվազյանի
Երևանում տոն է թող բոլորը գան
Օդը հրաշալի է, ջուրն անմահական
Նա մի բուրաստան է վեհ ու ձյունաթափ
Մեր Մասիսների սուրբ վառ հայացքի տակ:
Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան…
Բոլորիդ կանչում եմ, եկեք Երևան,
Ջուրը անուշիկ է, օդը աննման,
Օտար ափերից դարձիր Հայոց քարավան,
Պանդուխտ եղբայրներ դուք եկեք Հայաստան:
Չի ապրել կյանքում ով գեթ իմ երազում,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով,
Իսկ մեր աղջիկները սերն է իմ վկա
Ով նրանց տեսնում է էլ հանգիստ չկա:
ՊՆԵՐ
ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր պոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով
Մեծանաս դարով, Երևան:
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի: Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզանով արբել,
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր՝ ձիգ դարերիդ պես:
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերին․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերին։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան։
Հայե՛ր, երբեք չերկմըտենք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերին
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերին
Պաղ աղպուր զուլալ ջուր
Ձեռիդ կժով ջուրըմ տուր
Խմեմ ես հովանամ
Թե մոռանամ քոռանամ
Այ տղա ջան տղա
Ձեռիս կուժը քեզ ընծա
Սերս առ սերդ տուր
Երազիս եկած տղա
Կարմիր վարդ կանաչ թուփ
Այ համով նազով աղջիկ
Գիշերը դուրս արի
Իջնենք ձորը վարդերի
Բեղավոր թուխ տղա
Իմ սրտի հետ մի խաղա
Երկնքին չես նայել
Սիրուն լուսնակ չես տեսել
Այ աղջիկ ջան աղջիկ
Երկար ծամերով աղջիկ
Հեյրան եմ շիվար եմ
Դուրս արի բոյդ տեսնեմ
Այ տղա ջան տղա
Այ զոռով ճարած տղա
Սար տանեմ քեզ խաբեմ
Սերս սրտիդ մեջ ցանեմ
Պաղ աղպուր զուլալ ջուր
Ձեռիդ կժով ջուրըմ տուր
Խմեմ ես հովանամ
Թե մոռանամ քոռանամ
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, ջա՜ն Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նաուբար, ջա՜ն Նուբար,
Իմ բաժ, քու բաժ բարենբար, ջա՜ն, Նուբար:
Քար-քար սարեր հոտաղներ, հա՜յ Նուբար,
Նախշուն գոգնոց ազջըկներ, ջա՜ն Նուբար,
Գարուն կելնենք Ծովասար, հա՜յ Նուբար,
Սիրինք զ՛իրար հավասար, ջա՜ն, Նուբար:
Սասնու կելնեն երկու հարս, հա՜յ Նուբար,
Մտել են գետ կլողեն, ջա՜ն Նուբար,
Հելել են ափ կդողեն, ջա՜ն, Նուբար,
Քանց նռան հատ կշողեն, ջա՜ն, Նուբար:
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, ջա՜ն Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նաուբար, ջա՜ն Նուբար,
Իմ բաժ, քու բաժ բարենբար, ջա՜ն, Նուբար:
Նուբար կայնե ամրոցին, Հա՜յ, Նուբար,
Արև տվե ուր ծոցին, ջա՜ն Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նաուբար, ջա՜ն Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար:
Նուբարն իջավ խիյարնոց, հա՜յ Նուբար,
Քաղեց խիյար լըվցուց ծոց, ջա՜ն, Նուբար,
Կըդրավ ուր վզի վզնոց, հա՜յ, Նուբար,
Ընձի բերավ դարդ ու խոց, ջա՜ն , Նուբար:
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, ջա՜ն Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նաուբար, ջա՜ն Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար:
Վարդավառի կիրակի
Աղջի, բուռ’ըմ հատիկ տուր,
Վարդ եմ քաղել Վարդեվառի կիրակին:
Աչքիդ տըկով մըտիկ տուր,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:
Վարդ եմ քաղել Վարդեվառի կիրակին,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:
Երդիկը պայես մտե,
Վարդ է բացվե Վարդեվառի կիրակին, Ընձեն ջոկ յար ես գտե,
Քու սերն ընկե մըջ իմ սրտի կըրակին:
Ընձեն ջոկ յար ես գտե,
Քու սերն ընկե մըջ իմ սրտի կըրակին:
Քանի խրձեր շաղերով,
Վարդ եմ քաղել Վարդեվառի կիրակին, Կապեցի ես խաղերով,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:
Վարդ եմ քաղել Վարդեվառի կիրակին,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:
Սարի սելվոր է յարըս,
Վարդ է բացվե Վարդավառի կիրակին, Խաչի քավոր է յարըս,
Քու սերն ընկե մըջ իմ սըրտի կըրակին:
Դարդոտ գիշեր դուրս ելա,
Վարդ եմ քաղել Վարդեվառի կիրակին, Թուխ ամպն անուշ կը ցոլա,
Ես չեմ ելնի սարը շոգուն, կրակին:
Բարի լուսուն դուրս ելա,
Վարդ է բացվե Վարդավառի կիրակին,
Աղվոր կտրիճըմ տեսա,
Քու սերն ընկե մըջ իմ սըրտի կըրակին:
Խաչի քավոր է յարըս,
Քու սերն ընկե մըջ իմ սըրտի կըրակին:
Սեւ գյուլի
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Ծիծեռնակի բունը, ծիծեռնակի բունը,
Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը,
Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Ամպել է, թոն չի գա, ամպել է, թոն չի գա,
Յարըս ընչի սարերեն տուն չի գա,
Յարըս ընչի սարերեն տուն չի գա:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Կաքավ կայնե քարին, կաքավ կայնե քարին, Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ,
Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ:
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Հանդի զով շաղերը, հանդի զով շաղերը,
Յարիս տարեք իմ սրտի բարեւը,
Յարիս տարեք իմ սրտի բարեւը:
Սեւ գյուլի, սեւ գյուլի,
Յարըս ալ ծաղիկ է, յարըս ալ ծաղիկ է,
Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է,
Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է:
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:
Սեղանն է առատ,
Դիմացն Արարատ,
Հնչում են երգեր,
Ուրախ ու զվարթ:
Կրկ. Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:
Փառք տանք մայր հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող,
Հայոց խաղողին:
Կրկ. Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:
Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն,
Մեր դաշտն ու այգին:
Կրկ. Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:
Գովենք դարեդար
Աշխարքն արդար,
Հայոց աշխարհի,
Արևը պայծառ: