Երկրորդ օրն է Արատեսում ենք: Երեկվա նախատոնական տրամադրությունն այսօր վերածվեց իրական տոնի: Արատեսի վանքում երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցու ճրագով վառեցինք մեր տրնդեզյան կրակն ու սկսվեց իրական-տոնական պարատունը:
Տոնախմբությանն էին միացել նաև կրթահամալիրի դասավանդողներ և ընկերներ քանդակագործ-տեխնոլոգները: Տոնական կրակի ծուխի ուղղությամբ, ըստ ավանդական հավատալիքների գուշակոմ էինք, թե մեր երիտասարդ դասավանդողները Հայաստանի ո՞ր մասից էին հարսնացու գտնելու: Հարավ, հյուսիս, արևելք, որևմուտք… Քամին բոլոր կողմերի ուղղությամբ խոստումներ է տվել: Օրվա տեսանյութերը և լուսանկարներն իմ օբյեկտիվից: