Երգացանկ

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Հայրոն հեյրան է, հայրոն հեյրան է,

Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է:

Հայրոն նստեր է վըր թոնրա շրթան,

Խմեր է խայֆեն, դրեր վըր ծնկան:

Հայրոն նստեր է օդու մութ քնջան,

Խռով է կնգան, կապեր է խունջան:

Հայրոն հեյրան է, հայրոն հեյրան է,

Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է:

Հայրոն կայներ է վըր օդու քնջան,

Աշկը գցեր է դրկցու կնգան:

Գացինք Ստամպուլ, բերինք ջուխտըմ սոլ,

Հայրոն ու յարը հաքնին դորեդոր:

Հայրոն հեյրան է, հայրոն հեյրան է,

Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է:

Արի սիրուն գնա սիրուն

Հազար էրանե քո տիրուն

Դե գնա կիգամ դե գնա կիգամ

Չեմ ուշանա շուտ-շուտ կիգամ:

Արևն առավ սասնու սարուն,

Արի սիրուն, գնա սիրուն,

Քու սերն ընկավ մըջ ըմ սրտին,

Հըզար էրանեգ քու տիրուն:

Խաչով խաղով քըզի գըսիմ,

Դե գնա գիկամ, դե գնա գիկմ,

Ինչ որ ըսես ես գըլսիմ,

Չըմ ուշանա շուդ-շուդ գիկամ:

Արի սիրուն գնա սիրուն

Հազար էրանե քո տիրուն

Դե գնա կիգամ դե գնա կիգամ

Չեմ ուշանա շուտ-շուտ կիգամ:

Մարաթուկ կերթամ ըխտան օր,

Արի սիրուն գնա սիրուն,

Մոմեր կվառիմ սան բոլոր,

Հըզար էրանե քո տիրուն,

Մարաթուկ սար քիչ մշուշ է

Արի սիրուն գնա սիրուն

Ուր հողն ու ջուր շատ անուշ է

Հըզար էրանե քո տիրուն

Արի սիրուն գնա սիրուն

Հազար էրանե քո տիրուն

Դե գնա կիգամ դե գնա կիգամ

Չեմ ուշանա շուտ-շուտ կիգամ

Մըր դեմ բացվե վարդ մանուշակ

Դե գնա գիկամ, դե գնա գիկամ,

Բարով նստենք թագն ու պսակ

Չըմ ուշանա շուտ-շուտ գիկամ

Արի սիրուն գնա սիրուն

Հազար էրանե քո տիրուն

Դե գնա կիգամ դե գնա կիգամ

Չեմ ուշանա շուտ-շուտ կիգամ

Էրզրումի շորոր

Երաժշտ. մշակումը՝ Գևորգ Մանասյանի, խոսքը՝ Լյուդվիգ Դուրյանի Էրզրումի շորոր

Օրոր- շորոր կերթաս դուն իմ անուշ յար,

Ուր որ կերթաս՝ ինձ էլ, ինձ էլ հետդ տար:

Թե որ Աստված ունես՝ խիղճ էլ կունենաս,

Ինձ չես թողնի մալուլ, մենակդ գնաս:

Կրկներգ.- Ես ծարավ եմ.

Դուն պաղ ջուր ես,

Ես մրսած եմ.

Դուն բոց հուր ես,

Դուն ղարիբին

Կանչող լուր ես, յար:

Դուն իմ ծաղիկ,

Ծաղիկ գարնան,

Կյանք տուր,

Բացվիր կրծքիս վրան,

Ա՜խ, առանց քեզ օր ու արև

Վայ թե չունենամ:

Էրզրումի ճամփեն փուշ ու տատասկ է,

Յարս արտի միջին ցորենի հասկ է,

Երազիս սար տեսա, լանջը զմրուխտի,

Յարիս հետը մեկտեղ կերթաինք ուխտի:

Կրկներգ.- Ես ծարավ եմ.

Դուն պաղ ջուր ես,

Ես մրսած եմ.

Դուն բոց հուր ես,

Դուն ղարիբին

Կանչող լուր ես, յար:

Դուն իմ ծաղիկ,

Ծաղիկ գարնան,

Կյանք տուր,

Բացվիր կրծքիս վրան,

Ա՜խ, առանց քեզ օր ու արև

Վայ թե չունենամ

  1. ԱՍ ՏԱՐԻ

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Էրթանք նեյինք` էշը ինչը կերեր է,

Էշը խոտը կերեր է,

Էրթանք նեյինք` գալը ինչը կերեր է,

Գալը էշը կերեր է:

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Էրթանք նեյինք` արջը ինչը կերեր է,

Արջը գալը կերեր է,

Էրթանք նեյինք` գալը ինչը կերեր է,

Գալը գառը կերեր է:

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Էրթանք նեյինք` կատուն ինչը կերեր է,

Կատուն մուկը կերեր է,

Էրթանք նեյինք` մուկը ինչը կերեր է,

Մուկը ցորենը կերեր է:

Կատուն մուկը, Մուկը, ղուշը,

Ղուշը ցորենը կերեր է,

Ղուշը ցորենը կերեր է:

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Աս տարի-տարի, գալ տարի-բարի:

2. ԳԱՑԵՔ ՏԵՍԵՔ

Գացեք տեսեք՝ ի՞նչն ա կերել թուփը,

Գացին տեսան՝ էծն ա կերել թուփը:

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա, Տակն ա կուգա,

Վըրես կուգա, Հալալ է, ջալալ է:

Էս ի՜նչ բարի տարի էր էկավ,

Գո՛ վեր մե, հա՜յ, գո՛ վեր մե։

Գացեք տեսեք՝ ի՞նչն ա կերել էծը,

Գացին տեսան՝ գելն ա կերել էծը:

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա, Հալալ է, ջալալ է:

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո՛ վեր մե, հա՜յ, գո՛ վեր մե։

Գացեք տեսեք՝ ի՞նչն ա կերել գելը,

Գացին տեսան՝ արջն ա կերել գելը:

Արջ վըր գելուն,

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա, Հալալ է, ջալալ է:

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո վեր մե, հա՜յ գո վեր մե:

Ու-ու-ու՜…

Ու-ու-ու՜…

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s