Ճամփորդություն Աշոցք. Դեպի Տրնդեզ և Բարեկենդան

Նախագիծ՝ «Սահենք Աշոցքում»

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների և դասավանդողների նախագծային խումբ

Անցկցման ժամանակահատված՝

Փետրվարի 5,6,7

Երաժշտական աշխատակարգ՝

Փետրվարի 5-ի երաժշտական ծրագիր՝

Բարեկենդանի երգերի ուսուցում

  • Աս տարի
  • Գացեք տեսեք

Փետրվարի 6-ի երաժշտական ծրագիր՝

Պարերգերի ուսուցում՝

  • Ծառ ծաղկեցավ
  • Հայ, Նուբար

Փետրվարի 7-ի երաժշտական ծրագիր՝

  • Ուսումնական ժամերգություն Գյումրիում

Երգերի բառեր

  • ԱՍ ՏԱՐԻ

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Էրթանք նեյինք` էշը ինչը կերեր է,

Էշը խոտը կերեր է,

Էրթանք նեյինք` գալը ինչը կերեր է,

Գալը էշը կերեր է:

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Էրթանք նեյինք` արջը ինչը կերեր է,

Արջը գալը կերեր է,

Էրթանք նեյինք` գալը ինչը կերեր է,

Գալը գառը կերեր է:

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Էրթանք նեյինք` կատուն ինչը կերեր է,

Կատուն մուկը կերեր է,

Էրթանք նեյինք` մուկը ինչը կերեր է,

Մուկը ցորենը կերեր է:

Կատուն մուկը, Մուկը, ղուշը,

Ղուշը ցորենը կերեր է,

Ղուշը ցորենը կերեր է:

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Աս տարի-տարի, գալ տարի-բարի:

  • ԳԱՑԵՔ ՏԵՍԵՔ

Գացեք տեսեք՝ ի՞նչն ա կերել թուփը,

Գացին տեսան՝ էծն ա կերել թուփը:

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա, Տակն ա կուգա,

Վըրես կուգա, Հալալ է, ջալալ է:

Էս ի՜նչ բարի տարի էր էկավ,

Գո՛ վեր մե, հա՜յ, գո՛ վեր մե։

Գացեք տեսեք՝ ի՞նչն ա կերել էծը,

Գացին տեսան՝ գելն ա կերել էծը:

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա, Հալալ է, ջալալ է:

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո՛ վեր մե, հա՜յ, գո՛ վեր մե։

Գացեք տեսեք՝ ի՞նչն ա կերել գելը,

Գացին տեսան՝ արջն ա կերել գելը:

Արջ վըր գելուն,

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա, Հալալ է, ջալալ է:

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո վեր մե, հա՜յ գո վեր մե:

Ու-ու-ու՜…

Ու-ու-ու՜…

Տերընդեզ

Տերընդեզ, դարմանը կես,

Առ հաց ու կես, ելիր գեղես,

Տերընդեզ մխի դին տես,

Մէ փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ դարմանը կես,

Առ մանգաղը ել խոտի դեզ,

Տերընդեզ մխի դին տես,

Մէ փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ փեշդ վառե,

Որ ազատես օձե չարե,

Տերընդեզ մխի դին տես,

Մէ փութ ցանես, հազար քաղես:

One comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s