Ճամբարային երգացանկ

Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար,
Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար:

Մեր տուն ձեր տուն մոտիկ-մոտիկ,
Հալեյ դոն, դոնե յար,
Իջնինք բախչեն քաղինք խոտիկ,
Հալեյ դոն, դոնե յար:
Բերինք դնինք մսրան մոտիկ
Հալեյ դոն, դոնե յար,
Իշկինք վիր յարն է խորոտիկ
Հալեյ դոն, դոնե յար,
Իմ յար քընց քուգն է խորոտիկ
Հալեյ դոն, դոնե յար:

Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար,
Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար:
Մեր տան հետև առու հանած,
Հալեյ դոն, դոնե յար,
Ձեր տան հետև առու հանած,
Հալեյ դոն, դոնե յար:

Բոլորե-բոլոր ռեհան ցանած,

Հալեյ դոն, դոնե յար,

Էրթամ ուզիմ նոր նշանած,

Հալեյ դոն, դոնե յար:

 

Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար,
Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար:

Հայրո

Հայրոն հայրան է, Հյրոն հայրան է,

Հայրոն հայրան է, չոլի ջեյրան է:

Հայրոն նըստեր է, վըր թունդրա շըրթան,

Խըմեր է ղայֆեն, դրե վըր ծընկան:

Հայրոն հայրան է, Հյրոն հայրան է,

Հայրոն հայրան է, չոլի ջեյրան է:

Հայրոն նըստեր է, օդու մութ քընջան,

Խըռով է կընգյան, կապեր է խունջան:

Հայրոն հայրան է, Հյրոն հայրան է,

Հայրոն հայրան է, չոլի ջեյրան է:

Հայրոն կայներ է, վըր օդու քընջան,

Աշկը գըցեր է դըրկըցու կընգյան:

Հայրոն հայրան է, Հյրոն հայրան է,

Հայրոն հայրան է, չոլի ջեյրան է:

Գացինք ըստամբուլ, բորինք ջուխտըմ սոլ,

Ես ու իմ յարը հագնինք դորեդոր:

Հայրոն հայրան է, Հյրոն հայրան է,

Հայրոն հայրան է, չոլի ջեյրան է:

Վայ Նարե յար

Ախչի ինբ է նպատակդ,

Վայ, Նարե յար էրվա ես,

Կոճկել ես նախշուն էլակդ

Կերոնի պես հալվա ես,

Բաց արա ճերմակ ծոցիկդ,

Էրեց վառեց ինձ կրակդ,

Կերոնի պես հալվա ես:

Վայ, Նարե, Նարե, վայ, Նարե ,

Վայ, Նարե յար էրվա ես,

Վայ, Նարե խորոդ Նարե,

Կերոնի պես հալվա ես:

Քանի ամառ քանի ձմեռ,

Վայ, Նարե յար էրվա ես,

Հերիք ինձ անես կիսամեռ,

Կերոնի պես հալվա ես,

Գիշեր ցերեկ քո կարոտով,

Վայ, Նարե յար էրվա ես,

Օր չեմ տեսել ցամաք աչքով,

Կերոնի պես հալվա ես:

Վայ, Նարե, Նարե, վայ, Նարե ,

Վայ, Նարե յար էրվա ես,

Վայ, Նարե խորոդ Նարե,

Կերոնի պես հալվա ես

Համբարձման երկուշաբթին

Համբարձման էրկուշաբթին
Նանայ նայ, նանայ նայ,
Վերցին զփոցխ ու զգերընդին
Նանայ նայ, նանայ նայ:

Իջան հըտ ձորու ափին,
Նանայ նայ, նանայ նայ:
Ծորեցին, ծորթըփեցին,
Նանայ նայ, նանայ նայ:

Մանրիկ-մանրիկ խորմեցին,
Նանայ նայ, նանայ նայ:
Կեմիկ չեղավ՝ կապեցին,
Նանայ նայ, նանայ նայ:
(Արագ մաս)
Համբարձման էրկուշաբթին
Մեջկունք սելիկ Էրեցին,
Կես գիշերին քշեցին։

Ծամթել կեմիկ էրեցին.
Սելիկ չեղավ՝ բարձեցին,
Յարոջ դըռնով ընցուցին։

Յար քնուկ էր, չիմցուցին,
Սըրբիչ գոտուց հանեցին,
Քըրտինք ճակտեն սըրբեցին:

Հայրնըրը նայ, նըրը նայ, նըրը նայնայ, նայ նըրը նայ
Ջայրնըրը նայնայ, նայ նըրը նայ։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s