Ուսումնական ժամերգություն. Ավագ դպրոց

Անցկացման օր` Դեկտեմբերի 18

Անցկացման ժամը` 09:00

Անցկացման վայրը` Սուրբ Երրրդություն եկեղեցի

Համակարգումը` Կրթահամալիրի Ավագ դպրոց (Ծրագրի ղեկավար`Մարթա Ասատրյան) և Միջին դպրոց (Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ)

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ, համայնքի անդամներ

Դպրաց դաս՝ Աննա Երիցյան, Լուիզա Քեշիշյան, Սյուզի Մարգարյան


Երգեհոն՝ Լիլիթ Առաքելյան 


Նախագծի համակարգող՝ Հասմիկ Մաթևոսյան 

Ծրագրում՝ 

1 Տերունական աղոթք

2․ «Առաւօտ լուսոյ» ՝ Ն. Շնորհալի (տարբերակ առաջին) դպրաց դաս

3. «Առաւօտ լուսոյ» ՝ Ն. Շնորհալի (տարբերակ երկրորդ) միասնական կատարում խմբավար՝ Մարինե Ոսկանյան 

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա: 

4 «Սուրբ Աստուած » խմբավար՝ Մարինե Մկրտչյան 

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ ծնար և հայնեցար, ողորմյա՛ մեզ: 

5. «Ավետիս». մենակատարումը՝ Մարինե Մկրտչյանի

6 «Յիշեա Տէր» խմբավար՝ Լուիզա Քեշիշյան 

Յիշեա Տէր եւ ողորմեա, Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա: 

7 «Տեր ողորմեա»  դպրաց դաս մշակումը՝ Խորեն Մախանեճեանի 

8 «Տեր ողորմեա» միասնական կատարում մշակումը՝ Կոմիտասի խմբավար՝ Սեդա Թևանյան 

9․ Համաքրիստոնեական աղոթք  «Հավատամք»․

Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի և երկրի, երևելեաց և աներևութից։ Եվ ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ. ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ և ո՛չ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր. որով ամենայն ինչ եղև յերկինս և ի վերայ երկրի, երևելիք և աներևոյթք։ Որ յաղագս մեր մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն սրբով. որով էառ զմարմին, զհոգի և զմիտ, և զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս և ո՛չ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնով՝ նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեանն ո՛չ գոյ վախճան։ Հաւատամք և ի սուրբ Հոգին, յանեղն և ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս և ի մարգարէս և յաւետարանս. որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն, և բնակեցաւ ի սուրբսն։ Հաւատամք և ի մի միայն ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցի. ի մի մկրտութիւն, յապաշխարհութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց. ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց՝ յարքայութիւնն երկնից, և ի կեանսն յաւիտենականս։

10 «Այսօր ձայնն հայրական» Հովհաննես Պլուզացի խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

11 «Հայրապետական Մաղթերգ»՝ խմբավար Աննա Երիցյան 

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։ 


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s