«Բարբառներ» ակումբի երկրորդ պարապմունքը

Այսօր «Բարբառներ» ակումբի երկրորդ և շատ սպասված հանդիպումն էր: Ակումբի մասին դեռևս պատում չէի գրել ու այս անգամ չեմ կարող չարտահայտել իմ ոգևորությունը:

Ակումբ ստեղծելու միտքը եկել է շատ վաղուց, ինչպես միշտ նշում է ակումբի համակարգող Վարդան Կարապետյանը եկել է Գևորգ Հակոբյանից: Ճամփորդությունների ժամանակ միշտ քննարկել ենք բարբառներն եւ բարբառային բառերը, համեմատել ենք տավուշյան, Սյունիքի և Ջվախքի բարբառները: Ունենք տետր, որի մեջ գրանցել ենք շատ բառեր հենց այս օրվա համար ու մեր երազանքը կարելի է ասել դարձավ իրականություն:

Օրվա ամենատպավորիչ հատվածը Լեռնային Ղարաբաղի բանահյուսության գրքից բարեմաղթանքների ընթերցումներն էին: Կլոր սեղանից հասկացանք, որ մեկ ժամը խիստ կարճ է մեկ տարածաշրջանի մշակույթ և բարբառ ներկայացնելու համար: Շատ ու շատ ասելիքներ մնացին մեր հաջորդ պարապմունքներին: Տեսական մասից զատ որոշել ենք նաև ունենալ գործնական հատվածներ` մասնավորապես պատրաստելու ենք տարածաշրջաններին բնորոշ ուտեստներ և ամբողջ ընթացքը ներկայացնելու ենք բարբառով:

Լուսանկարներն ու տեսանյութը 12-րդ դաս. սովորող` Միլենա Մարկոսյանի

One comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s