Արատեսը գունեղ է տարվա բոլոր եղանակներին… Ինձ համար պատերազմական այս օրերում աշխարհի խամրած գույներից փախուստի իրական հնարավորություն էր հոկտեմբերի 31-նոյեմբերի 1 ճամփորդական օրերը…
Թվում է, թե մի քանի անգամ նույն տեղը ճամփորդելը պետք է ձանձրալի լինի, բայց երբեք Արատեսյան ճամփորդություններն իրար չեն կրկնել: Այս անգամվա իմ բացահայտումը ու ձեռքբերումների շարքը ոգեղենն էր ու մաչդկայինը: Սուրբ Կարապետ եղեղեցում բախտ ունեցա Սեդա Թևանյանի ու նախագծային խմբի հետ շարականներ կատարել ու խաղաղության աղոթք հղել առ Աստված:
Այնուհետև Արատեսի դպրական կենտրոնի բերքառատ ու հյուրընկալ դռներից ներս կարողա կտրվել լրատվական ու համացանցային թոհ ու բոհից: Եռում էր աշխատանքը. շուրջը հիշողություններ ու հիշողություններ: Այսպիսին է հեղինակային մանկավարժությունը. անդադար հիշում ու պատմում էինք մեր ուսուցիչներից` Սոֆյա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, ցավոք, մի քանի օր է արդեն երջանկահիշատակ մաեստրո Հարություն Թոփիկյան…
Երեկոյան խարույկը, հավատարիմ Ջեկոն, Նելլի Փիլոյանն իր կիթառով, նորեկ դասավանդողների բացահայտումները, իմ ու Արգիշտիի երազանքների մասին զրույցները, Տարոնի փայտ կտրելն ու Սմբատի ծառ բարձրանալն ու բերքը հավաքելը, խնձորի կտրատելու արարողությունն ու արաղ-քացախի տակառները լցնելը, ծառերի տակ նախաճաշի սեղան պատրաստելն ու կարոտած տեսազանգերը, այս ամենը Արատեսյան ճամփորդության բառերով նկարագրելու այ սպահին իմ ամենահնարավոր ձևակերպումներն են…
Այս օրերին ապրած իմ զգացումների մի մասն էլ ներկայացնում եմ տեսանյութի և լուսանկարների միջոցով:
Լուսանկարներն իմ օբյեկտիվից:
[…] Արատեսում ենք […]
LikeLike