Հայկական տարազի վերաբերյալ մատենագիտական տեղեկություններ առաջինը մեզ ներկայացրել է Ղուկաս Ինճիճյանը:
Մինչև XX դարի սկզբները, իսկ որոշ ավանդապահ շրջաններում նույնիսկ մեր օրերը բնաշխարհի ինքնատիպությանը և նակչության, տնտեսավարման ձևերին համապատասխան գոյություն ունեին պատմական զարգացման երկարատև ուղի անցած տարազի բազմաթիվ ինքնատիպ խմբեր որոնք համահայկական ընդհանուր գծերին զուգահեռ ունեին նաև տվյալ պատմաազգագրական շրջանին բնորոշ յուրահատկություններ։ Հայկական տարազն ունի պատմական զարգացման երկար ուղի: Նրա զանազան տեսակներն ու գույները նման են լեզվում առկա բարբառներին, որոնք բոլորն էլ շղթայով կապված են հիմնական` մայր լեզվի հետ, տարազի պարագայում տվյալ տարածաշրջանին ու հարմարեցված են այնտեղի ժողովրդի կյանք ու կենցաղին: Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդերում պահվող բազմաքանակ խմբերի հիման վրա ազգային տարազի ուսումնասիրողներից Առաքել Պատրիկը իր հայկական տարազ գրքում կազմել է տարազի մի հետաքրքիր քարտեզ, որում նա տարազի համալիրները ներկայացրել է ըստ 15 պատմական աշխարհների։ Տարազի համալիրների խմբերում նա առանձնացրել է 47 տարազանմուշ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկած «Հերոսամարտերով ուսուցում» նախագծի շրջանակում համահավաք ներկայացնում ենք տարազային ծաղկաքաղ` Վան-Վասպուրակնից, Զեյթունիզ, Արցախից և Մուսալեռից :
Արցախցի հարսնացուի տարազը, ըստ ստեփանակերտցի նկարիչ Ա. Ծատուրյանի
Արցախցի աշուղը սազով ու տարազով
Արցախի վերջին մելիքներից մեկի` Ֆրիդոնի տարազը, ըստ լուսանկարի (գունավոր վերականգնումը` Ա. Պատրիկի)
Արցախի ունևոր հայուհու ձմեռային հանդերձանք
Հայուհի Վանի Գավաշ ավանից
Վանի Գավաշ նահանգի հողագործ
Վան-Վասպուրականի լեռնային Շատախ ավանից մի ընտանիք
Վանեցի կնոջ տարազ
Վանի ոսկերիչների պատրաստած կանացի գլխազարդեր
Սասունից զինված տղամարդ ավանդական տարազով
Սասունցի հարս ու փեսա
Զեյթունցի կնոջ տարազ
Զեյթունցի ռազմիկներ
Մուսալեռցիներ
Նյութի լուսանկարների աղբյուրը` Ա. Պատրիկ – Հայկական տարազ «Սովետական գրող» հրատարակչություն 1983
[…] Վան-Վասպուրականի, Զեյթունի, Մուսալեռի և Արցախի տարազայ…-կազմեց՝ Աննա Երիցյանը […]
LikeLike
[…] Լուսանկարը՝ Աննա Երիցյանի բլոգից։ […]
LikeLike
[…] ԳոգինյանՄարինե ՄխիթարյանՄարիամ ՄխիթարյանԱննա Երիցյան–Սեպտեմբերի 25-հոկտեմբերի 9՝ Կոմիտասյան օրերԵլենա […]
LikeLike