Ուսումնահայրենագիտական ճամփորդությունն այս անգամ ինձ համար փոքր ինչ այլ երանգ ունի: Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ընտանեկան դպրոցի շրջանակում անցկացնելու ենք` Արատեսի դպրակն կենտրոնում:
Ճանապարհին առաջին կանգառը Գողարքունիքի մարզի` Հայրավանք եկեղեցու բակում էր: «Առավոտ Լուսո» շարականով մեր աղոթքը հասցրինք առ Աստված ու շարունակեցինք ճանապարհը Սելիմի լեռնանցքով դեպի Վայոց Ձոր:
Եվ սկսվեց քարքարոտ ճանապարհը դեպի Սմբատաբերդ: Արտաբւյնքից 3 կիլիոմետր քայլքով հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը ու մեր առջև բացվեց ֆանտաստիկ լեռնաշղթաներով տեսարանն ու բերդը:
Հայկական լեռնաշխարհը վայելելուց հետո քայլքով բերդի հակառակ կողմից իջանք դեպի Եղեգիսի կիրճ ու ճանապարհ ընկանք դեպի Արատես: Նախապատրաստվում ենք «Սասնա ծռեր» փառատոնի` Արատեսի դպրական կենտրոնից մեր ելույթներին: Հաջորդ պատումներում կներկայացնենք մանրամասները: