Նախահիծ` Ամառային Արատես. Հայրենագիտական ճամփորդություն
Ժամանակահատված` Հունիսի 30-ից հուլիսի 2-ը
Ծրագրում`
Երգ էպոսից
Դառնամ զօղորմին տի տամ` Ծովինարին,
Դառնամ զօղորմին տի տամ` Սանասարին,
Դառնամ զօղորմին տի տամ` Բաղդասարին,
Դառնամ զօղորմին տի տամ` Ձենով Օհանին:
Հարսանեկան երգեր`
Թագվոր, ինչ բերիմ քե նման,
Քո կանաչ արևիդ նման,
Ան սուսան, սմբուլ, որ կբացվեր,- միասնական ընթերցումով
Բացվեր քու արևիդ նման:
Թագվոր, ինչ բերիմ քե նման,
Քո կանաչ արևիդ նման,
Էն արեգակը, որ կբացվեր,– միասնական ընթերցումով
Բացվեր քու արևիդ նման:
Թագվոր, ինչ բերիմ քե նման,
Քո կանաչ արևիդ նման,
Անթառամ ծաղիկ, որ կբացվեր,– միասնական ընթերցումով
Բացվեր քու արևիդ նման:
Ծառս ի ծաղկեցավ
Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Թադևոսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Հոգևոր երգեր`
Առավոտ լուսո
Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:
Տեր ողորմէա
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.