Գիտե՞ք, հենց այս բաց մթնոլորտը, անկանխատեսելիությունը, ոչ միօրինակ կազմակերպումը, անմիջականությունը, բաց քննարկումները, էքսպրոմտ էլույթները, սա է իմ կրթահամալիրը: Այսօրվա մանկավարժական աշխատողների չորրորդ հանդիպումը կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյանի հետ անցավ իմ վերը նշած պայմաններում` առցանց:
Մասնակիցների ցանկում էի նաև ես: 2019-2020թթ. հաշվետվությունը ներկայացնելուց հետո, բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց` 2020-2021թթ. մանկավարժական աշխատողի հայտերը: Կրթահամալիրի տնօրենը ներկայացրեց նաև հարցումներ, որոնց թվում էր մեր պատկերացրած ամենաակտիվ հունիսը, հուլիսը, օգոստոսը, քանդակագործության փառատոն, «Սասնա ծռեր» էպոսը, ընտանեկան դպրոցներում երաժշտական գործիքների և դրանցով կատարումների զարգացմանը մեր հնարավոր մասնակցությունն ու աջակցությունը, Ավագ և Միջին դպրոցների ընդունելությանը մեր մասնակցությունը:
Արմինե Թոփչյանի այս նկարում` ես կրթահամալիրում եմ: Նախորդ տարվա նկար է, բայց կրթահամալիրում ես այսպիսին եմ: Մանկավարժական այս հավաքը կարծես նաև աշխատանքի ինքնավերլուծություն ու ինքնագնահատական էր, ինչի ժամանակ կեղծն ու սուտն ուղղակի տեղ չունեն: Կրթահամալիր մուտքս եղել է սիրով, եռամյա գործունեությունն էլ նույն այս նկարի ժպիտով, նվիրումով ու պատրաստակամությամբ` իմ մասնագիտական ունակությունների կիրառման հնարավոր հարթակներում ոչ թե ներկա լինելով, այլ այդ հարթակներից անպակաս լինելով: Եվ այս հունիս,հուլիս, օգոստոսն էլ` իրենց նախագծային աշխատանքներով բացառություն չեն կազմելու: Իհարկե, տատիկս լավ, խոսք ուներ (համաճարակի այս օրերին շատ տեղին է). «Աստծուց առաջ չընկնենք», ըստ նախապես հրապարակված նախագծերի ֆիզիկական և առցանց միջավայրում համագործակցային ծրագրերով կիրականացնեմ հնարավորինը, որ ամենաակտիվ, ծիսական ճամբարում լինենք բոլորս:
Հ. Գ. Իմ կրթահամալիրում վարակներ չկան… Միայն սեր, ժպիտ, հարգանք, անմիջական մթնոլորտ, անվերջ ուսում-ուսուցում, կյանքի զարկերակային ռիթմ: Նոր հեշթեգ ծնվեց այսուհետ իմ գրառումներում. բոլոր ժամանակների` բոլոր իրավիճակներում #սերկրթահամալիր