Երաժշտության կենտրոնի մասնագետները շարունակում են առցանց հարթակում իրականացնել սեմինար-պարապմունքները: Նախագծեր, ընթացք, ամփոփումներ, իմպրովիզներ ու նոր առաջարկներ. այսպիսի ակտիվ մթնոլորտ է տիրում ամեն տեսակապով հավաքների ժամանակ: Երաժիշտ-ստեղծագործ խումբը Հայաստանի տարբեր մարզերից շարունակում է առցանց աշխատանքները: Այս շաբաթվա քննարկումների արդյունքում դասավանդողնեի կողմից ունենք նախագծերի ու ֆլեշմոբերի առաջարկված նոր փաթեթներ, որոնք համահավաք ներկայացված են երաժշտության կենտրոնի բլոգում: