Անցկացման ժամկետը` Մարտի 30-ից ապրիլի 3-ը
Մասնակիցներ` Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ, անհատներ
Ծրագրում`
Զատիկի նկարը` Այգեձորից
Զատկական երգեր
Ճոր պար
Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պապ, արի գողտուկ տար,
Շատ պզտիկ է, չէ, չենք տա:
Ճոր անենք, ճոր պար անենեք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի` նորն անենք:
Կարկաչա
Կարկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա:
Կարմիր կովեն կաթ կուզեմ,
Կարմիր կովեն եղ կուզեմ,
Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,
Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:
Կարկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա:
Կարկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա:
Կարմիր հավկիթ դուրս բերեք,
Թուխ հավի հավկիթ բերեք,
Ով որ կտա՝ թող շեն մնա,
Ով որ չտա՝ չոր չորանա:
Կարկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա:
Ով որ չտա իմ հավկիթներ՝
Մուկն ու կատուն իրենց թթուն,
Ով որ ընձի հավկիթ կտա,
Աստված նրան հազար թող տա:
Կարկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա:
[…] Զատկական ծեսը, զատկական երգեր, Աննա Երիցյան […]
LikeLike
[…] Զատկական ծեսը, զատկական երգեր, Աննա Երիցյան […]
LikeLike
[…] Երիցյան Մարտի 30-ից ապրիլի3 առցանց ընտանեկան նախագծեր Զատկական տեսադասով ուսուցում Զատկական երգերի […]
LikeLike
[…] Զատկական ծեսը, զատկական երգեր, Աննա Երիցյան […]
LikeLike