Մարտի 16-ից 20-ը` առցանց ուսուցման նախագիծ. Միջին դպրոց

Առարկա՝ Պարերգ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Առցանց ուսումնական պարապմունքի տևողություն` մարտի 16-ից 20

Առաջադրանքի ամփոփման վերջնաժամկետ` մարտի 20

Ունկնդրմաննյութեր՝

Ցորեն եմ ցանե արտը

Կրկնակ
Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,
Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը   կանչե:

Կաքավ եմ քարի միջին, ցորեն եմ ցանե,
Ձեն կուտամ ձորի միջին, ցորեն եմ ցանե:
Հանդեն ծաղիկ քաղել եմ, ցորեն եմ ցանե,
Դաստա արել, կապել եմ, ցորեն եմ ցանե:

Կրկնակ
Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,
Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը կանչե:

Կաքավ եմ, սար ման գուկամ, ցորեն եմ ցանե,
Բլբուլ եմ, բաղ ման գուկամ, ցորեն եմ ցանե:
Գնացել ու եկել եմ, ցորեն եմ ցանե,
Չարոխ գուլպես կոկել եմ, ցորեն եմ ցանե:

Կրկնակ
Ցորեն եմ ցանե արտը, ծլե կանաչե,
Հեռու տեղ ախպեր ունիմ, անկաջը կանչե:

Նինըմ, նինըմ

Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինա-րե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
 
Կանաչ արտը հաց տարա, հո՜յ, աման,
Յարիս տեսա, ետ դառա, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
 
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինա-րե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Դընգի քարը կլոր է, հո՜յ, աման,
Ճամփեն օլոր – մոլոր է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
 

Նուբար Նուբար

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական

Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։


Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։

Արև ցոլաց սարին, քարին,
Նուբար կերթա հանդը վերին։
Ով որ տեսնի իմ Նուբարին,
Չի մոռանա ամբողջ տարին։

Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։

Նուբար կերթա օրոր-շորոր,
Նուբարի յար կայնե մոլոր,
«Ա՜խ» կքաշե գիշեր ու զօր,
Ու ման կուգա գյուղի բոլոր։

Նուբարի բոյը չինար է.
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։

Ընթերցանության նյութեր՝

«Լուտկի» պարի մասին

Առաջադրանք՝

Ունկնդրել, ընթերցել ուղարկված նյութերը,  սովորել ու պատրաստել  տեսանյութ կամ ռադիոնյութ, որտեղ կարտացոլվի տրամադրված նյութը՝ ձայնագրության կամ տեսանյութի  տարբերակով

Տեսանյութերի, ձայնագրությունների ուղարկման էլ հասցե՝  a.yeritsyan@mskh.am

 

 

 

4 comments

  1. […] 16-ից 20-ը երժշտական ուսումնական պարապմունքի` նախապես հրապարակված առցանց ուսուցման նախագծի արդյունքները ներկայացնում են Միջին դպրոցի […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s