Առարկա՝ Պարերգ
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ
Առցանց ուսումնական պարապմունքի տևողություն` մարտի 16-ից 20
Առաջադրանքի ամփոփման վերջնաժամկետ` մարտի 20
Ունկնդրմաննյութեր՝
Նուբար Նուբար
Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։
Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։
Արև ցոլաց սարին, քարին,
Նուբար կերթա հանդը վերին։
Ով որ տեսնի իմ Նուբարին,
Չի մոռանա ամբողջ տարին։
Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։
Նուբար կերթա օրոր-շորոր,
Նուբարի յար կայնե մոլոր,
«Ա՜խ» կքաշե գիշեր ու զօր,
Ու ման կուգա գյուղի բոլոր։
Նուբարի բոյը չինար է.
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։
Ես ղարիբիմ տուն չունիմ,
Հայ մերիկ, մերիկ,
Գիշերները քուն չունիմ,
Բարով տարնանք հայրենիք:
Հայ մերիկ, մերիկ, մերիկ,
Հայ մերիկ, մերիկ,
Հայ մերիկ, մերիկ, մերիկ,
Բարով տարնանք հայրենիք:
Ռեհանիմ տերև չունիմ,
Հայ մերիկ, մերիկ,
Ես պզդիգ իմ ճար չունիմ,
Բարով տարնանք հայրենիք:
Հայ մերիկ, մերիկ, մերիկ,
Հայ մերիկ, մերիկ,
Հայ մերիկ, մերիկ, մերիկ,
Բարով տարնանք հայրենիք:
Հիվանդիմ հերիկ չունիմ,
Հայ մերիկ, մերիկ,
Անտեր գլխիս ճար չունիմ,
Բարով տարնանք հայրենիք:
Հայ մերիկ, մերիկ, մերիկ,
Հայ մերիկ, մերիկ,
Հայ մերիկ, մերիկ, մերիկ,
Բարով տարնանք հայրենիք:
Պար «Երեք ոտք»
«Երեք ոտքը» կամ «Իչարաղլին», որ թուրքերեն նշանակում «երեք ուտք» կամ «երեք քայլ», Ջավախքում շատ սիրված պարաձև է։ Այս ձևին են պատկանում շատ պարեր, որոնցից գրանցվել են «Ջամբար ամի» կամ «Չամբար ամի», « Պուդուդի» և «Երեք ոտք» անունը կրող մի շարք պարեր։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
Առաջադրանք՝
Ունկնդրել, ընթերցել ուղարկված նյութերը, սովորել ու պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ, որտեղ կարտացոլվի տրամադրված նյութը՝ ձայնագրության կամ տեսանյութի տարբերակով կամ մասնակցել հայտարարված «Հակաբացիլ» ֆլեշմոբին
Տեսանյութերի, ձայնագրությունների ուղարկման էլ․ հասցե՝ a.yeritsyan@mskh.am
[…] Երաժշտական ուսումնական պարապմունքը կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցներում նույնպես կնցկացվի առցանց, ըստ […]
LikeLike