Առարկա՝ Պարերգ
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Ունկնդրման նյութեր՝
Կոմիտաս
Գարնան գութան հանեցի,
Յա՛ր, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Արտը բամբակ ցանեցի,
Սոնա՛ յար, նա՜յ, նա՜յ, նա՜յ:
Ամառ եկավ, քաղն ելավ,
Յա՛ր, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Քաղհանավոր ճարեցի,
Սոնա՛ յար, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Քաղհան կանեմ հո՝ բարով,
Տոլմա կեփեմ բիբարով,
Աշնան անի լավ օրեր,
Բամբակ քաղեմ նուբարով:
Բեռնեմ սայլը, սար հանեմ,
Սար հանեմ ու տուն տանեմ,
Դուրս գա չարի չար աչքը,
Ձմեռ հանգիստ օր անեմ:
Թագվորագովք
Ծառ խնկենին որ ծաղկեցավ,
Թուփն ու տերև բոլորեցավ,
Թագվոր աթոռք ուրախացավ,
Խերն ու բարին մըր թագվորին,
Խերն ու բարին մըր թագվորին:
Ծառ բալենին որ ծաղկեցավ,
Սուրբ խաչ վըրեն որ բազմեցավ,
Թագվոր աթոռք ուրախացավ,
Խերն ու բարին մըր թագվորին,
Խերն ու բարին մըր թագվորին:
Ընթերցանության նյութեր՝
Առաջադրանք՝
Ունկնդրել, ընթերցել ուղարկված նյութերը, սովորել ու պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ, որտեղ կարտացոլվի տրամադրված նյութը՝ ձայնագրության կամ տեսանյութի տարբերակով
Տեսանյութերի, ձայնագրությունների ուղարկման էլ․ հասցե՝a.yeritsyan@mskh.am