Առարկա՝ Պարերգ
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ
Ունկնդրման նյութեր՝
Ապաշխարհության շարական, Մեսրոպ Մաշտոց Vդար
Անկանիմ Առաջի Քո, Եւ խնդրեմ զթողութիւն յանցանաց իմոց.
Մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:
Աղաղակեմ որպէս մաքսաւորն. եւ հեղում զարտասուս իմ առաջի Քո որպէս պոռնիկն.
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:
Յաներեւոյթ թշնամւոյն պարտեցայ, եւ ի գաղտնի նետից բանսարկուին վիրաւորեցայ,
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:
Ձմեռ հանգիստ օր անեմ:
Ձուն թալեր, զգետին նըխշեր։Յար է հայ, յար է լո,
Յարըմ գորանի։Ըդ անդեր Մըշու դաշտ
Հինգ հարիր գեղ էր,
Մեղրագետու ջուր լը
Հինընդու դեղ էր։
Ալաշկերտ, Մանազկերտ
Բարձան ու գացին,
Մուշ ու Բուլանուխ
Նստան ու լացին։
Էս տարվա տարին
Ցորեն էր գարին,
Էրթամ ու հասնիմ
Իմ խորոդ յարին։
Ընթերցանության նյութեր՝
Գորանի պարերգի մասին
Գորանիները վշտի պարեր են՝ կապված հասարակական կամ տարերային աղետները ողբալու հետ։
Առաջադրանք՝
Ունկնդրել, ընթերցել ուղարկված նյութերը, սովորել ու պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ, որտեղ կարտացոլվի տրամադրված նյութը՝ ձայնագրության կամ տեսանյութի տարբերակով
Տեսանյութերի, ձայնագրությունների ուղարկման էլ․ հասցե՝
a.yeritsyan@mskh.am