Երազանքս` իրականություն…
Բնությունն է տարերքս ու աշխատանքային, ուսումնական թոհ ու բոհի մեջ, դժվար է հայտնվել բնության գրկում… Բայց «Ձնե քանդակների փառատոնն» իրական առիթ էր հայտնվելու ձմեռային Արատեսում:
Սովորողների ոգևորությանն էլ չափ ու սահման չկա: Ձյուն, ծառեր, վառարան, փայտե տանիքներով տնակներ, ձնե քանդակներ…
Աջ ու ձախ բահերով Միջին դպրոցի ութերորդցիները ձյուն են կուտակում, որ փառատոնին ունենան լիարժեք մասնակցություն և պատրաստեն իրենց ձնե քանդակը:
Աշխատանքներից հետո արդեն ազգային երգ ու պարով երեկոն էր` տաք վառարանների շուրջ:
Լուսանկարները` Աննա Երիցյանի
Ուղիղ միացումները` Գոհար Եղոյանի