Կոռնիձորցիները Կրթահամալիրում

Մեզ արդեն շատ հարազատ Կոռնիձոր գյուղից Կրթահամալիրի 30 ամյակը շնորհավորելու էին եկել գյուղի դպրոցից 25 հոգանոց խումբ: Նախագծային խումբն արդեն մի քանի տարի է մանակցում է ամենամյա «Հարիսայի ծեսին»: Այս տարին առանձնահատուկ էր նաև նրանով, որ խումբն եկել էր մասնակցելու ոչ միայն «Հարիսայի ծեսին», այլև Կրթահամալիրի 30 ամյակին նվիրված մի շարք միջոցառումների:

Նոյեմբերի 16-ի տոնական մեկնարկը տրվեց Արևմտյան դպրոցից դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի քայլքով:

Լուսանկարները` Սմբատ Պետրեսյանի

Հարիսայի օրհնությունից և առավոտյան ժամերգությունից հետո Սբ. Երրորդություն եկեղեցու բակում խումբը մասնակցեց տոնախմբությանը: Ծիսական երգ ու պարերից հետո ճանապարհը մեզ տարավ Սիենայի պուրակով դեպի Մայր դպրոց:

Հարիսայի համտեսից հետո կրկին տոնական երգերն ու պարերն էին:

Հագեցած օրվա ընթացքում մասնակից եղանք նաև Քաղաքագիտության ակումբի կազմակերպած դասընթացին ու ընթացք ստացանք դեպի Հյուսիսային դպրոց` կավագործության դասընթացի:

Տաղանդաշատ քանդակագործ Ալիսը կարճ ժամանակահատվածում ծանոթացրեց կավի հետ աշխատելու հմտություններին: Շուրջը ուրախ և գոհ դեմքեր էին:

Հաջորդիվ, հանդիպումն էր Տիար Բլեյանի հետ: Մոտ կես ժամ տևած զրույցով, քննարկվեց գյուղի հետ հետագա կապի, սովորողների ուսումը շարունակելու, գյուղում կրթության և կրթական համակարգի հնարավոր բարելավման մասին:

Օրվա ավարտից առաջ Երևանյան թափառումներն էին:

Հաջորդ առավոտն արդեն միմյանց հրաժեշտի պահն էր, բայց անչափ ուրախ և նոր հանդիպումների ծրագրերով ու ժամանակահատվածի քննարկումներով:

2 comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s